Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Մոտենում է Հայաստանի գլխավոր ճարտարագիտական իրադարձությունը – «Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
28/09/2026 19:50
Կիսվել

Մոտենում է Հայաստանի գլխավոր ճարտարագիտական իրադարձությունը – «Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը

Հոկտեմբերի 2-ից 4-ը Երևանում և Վանաձորում անցկացվելու է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026» միջոցառումների շարքը։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ պետական, մասնավոր ու միջազգային մի շարք գործընկեր կառույցների և ծրագրերի հետ համագործակցությամբ։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ»-ը Հայաստանի ճարտարագիտության ոլորտի ամենամյա գլխավոր իրադարձությունն է, որն անցկացվում է արդեն 10-րդ տարին անընդմեջ։ Այն ծառայում է որպես կարևոր հարթակ՝ ներկայացնելու Հայաստանի ճարտարագիտական ներուժը, ձեռքբերումներն ու ապագայի տեսլականը, ինչպես նաև դիրքավորելու երկիրը որպես տարածաշրջանային հանգույց՝ նորարարական մտքի, առաջատար տեխնոլոգիական լուծումների և ճարտարագիտական առաջընթացի համար։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ» միջոցառումների շարքը համախմբում է ոլորտի փորձառու մասնագետներին, ուսանողներին, ճարտարագիտությամբ հետաքրքրվողներին, ինչպես նաև ամրապնդում միջոլորտային կապերն ու ստեղծում համագործակցության նոր ուղիներ։ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը այս տարի ևս կմիավորի մասնակիցների աշխարհի տարբեր երկրների պետական կառույցներից, գիտահետազոտական և կրթական հաստատություններից, վերազգային կորպորացիաներից, դոնոր կազմակերպություններից, ինչպես նաև նորաստեղծ և կայացած ճարտարագիտական ընկերություններից։

Այս տարվա միջոցառումների շրջանակում ճարտարագետները կներկայացնեն իրենց վերջին նվաճումները, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ավտոմոբիլային ճարտարագիտությունը, ավիատիեզերական արդյունաբերությունը, կիսահաղորդիչները, կիբեռանվտանգությունը, արհեստական բանականությունը, բարձր արտադրողականության հաշվարկները, կենսաբժշկական ճարտարագիտությունը և խելացի արտադրությունը։ Այս տարվա խորագիրն է «Ֆիզիկական արհեստական բանականություն․ ինժեներական բանականություն իրական աշխարհի համար» (Physical AI: Engineering Intelligence for the Real World), որն ընդգծում է արհեստական բանականության անցումը թվային միջավայրից դեպի ֆիզիկական համակարգեր և դրա ընձեռած հնարավորությունները Հայաստանի ինժեներական կարողությունների ու միջազգային մրցունակության զարգացման համար։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին՝ բացման պաշտոնական արարողությամբ և ոլորտային բանախոսություններով Ինժեներական քաղաքի «Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր»-ի շենքում։

Երկրորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, իրադարձությունները նույնպես կընթանան Ինժեներական քաղաքում՝ վերը նշված առանցքային ուղղությունների շուրջ բազմաֆորմատ մասնագիտական քննարկումներով, աշխատարաններով և շրջայցերով։

Առաջին երկու օրերի իրադարձություններին զուգընթաց ցուցահանդեսային ձևաչափով կներկայացվեն նաև հայաստանյան ընկերությունների կողմից ստեղծված տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը՝ ընդգծելով ճարտարագիտական ոլորտի ապագայի տեսլականը։

Միջոցառումների շարքը կամփոփվի հոկտեմբերի 4-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանան պանելային քննարկումներ, բանախոսություններ՝ ընդգծելով երիտասարդության դերը ճարտարագիտության և գիտության տարբեր ուղղություններում։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45