Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Ինչ է սպասվում Volkswagen-ին վերակառուցման ճանապարհին
29/09/2026 12:31
Կիսվել

Ինչ է սպասվում Volkswagen-ին վերակառուցման ճանապարհին

Volkswagen-ի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլյումեն, հնարավոր է, ստացել է շահագրգիռ կողմերի աջակցությունը ընկերությունը ճգնաժամից դուրս բերելու իր ծրագրին, սակայն Գերմանիայում նրան սպասում են աշխատատեղերի կրճատման շուրջ բարդ բանակցություններ, ինչպես նաև ԱՄՆ-ում ավտոարտադրողի ռազմավարության վերաբերյալ սկզբունքային որոշումներ։ Reuters-ը ներկայացրել է ընկերության առաջիկա քայլերի ակնարկը։

Համաձայն հոդվածի՝ Volkswagen-ի վերահսկիչ խորհուրդը նիստ կգումարի ուրբաթ օրը։ Օրակարգում շարունակում են մնալ չլուծված հարցեր՝ վերակառուցման մանրամասներից մինչև ընկերության ռազմավարությունն ԱՄՆ-ում, որտեղ աշխարհում երկրորդ խոշորագույն ավտոարտադրողը իր համար անբարենպաստ մաքսատուրքերի պատճառով միլիարդավոր դոլարների վնասներ է կրել։

Ինչպես գրում է Reuters-ը, Volkswagen-ը պետք է նաև լուծի երկար տարիների պատմություն ունեցող հարցը՝ արդյոք պրեմիում դասի Audi ապրանքանիշը պետք է ԱՄՆ-ում ունենա սեփական արտադրական ձեռնարկությունը։ Դրա համար անհրաժեշտ կլինի համապատասխան հանձնաժողովի հաստատումը, նշում է լրատվական գործակալությունը։

Reuters-ի տվյալներով՝ գերմանական ընկերությունը ցանկանում է նաև կենտրոնանալ ամերիկյան շուկայի առավել շահութաբեր հատվածների վրա, ինչպիսիք են պիկապները և խոշոր ամենագնացները։

Թեև լրացուցիչ 50 հազար աշխատատեղերի կրճատումների մոտ կեսը, ըստ ամենայնի, բաժին կընկնի Գերմանիային, Volkswagen-ը վերակառուցում է իրականացնում նաև այլ երկրներում:

Ռեգո Ինշուրանս

Reuters-ի համաձայն՝ Չինաստանում ընկերությունն արդեն կրճատել է աշխատակիցների թիվը 90 հազարից մինչև 70 հազար՝ հարմարվելով վաճառքների նվազմանը։ Ակնկալվում են հետագա կրճատումներ, իսկ Չինաստանում արտադրական հզորությունները նախատեսվում է նվազեցնել 500 հազար ավտոմեքենայով:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական արհմիությունը՝ IG Metall-ը, որը կապված է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը գործադուլների մորատորիումի մասին համաձայնագրով, ղեկավարության վրա ճնշում գործադրելու այլ ուղիներ է փնտրում։

Սեպտեմբերի 30-ին IG Metall-ի ներկայացուցիչները, ինչպես ակնկալում է Reuters-ը, կքննարկեն ընկերության ղեկավարության հետ արհմիության մտահոգությունները, որ վերակառուցումը կարող է խախտել 2024 թվականի աշխատանքային համաձայնագիրը։

Այս համաձայնագիրը հիմք դրեց Գերմանիայում կրճատումների առաջին փուլին՝ 35 հազար աշխատատեղով, ինչի դիմաց ընկերությունը մինչև տասնամյակի վերջ երաշխավորել էր աշխատատեղերի պահպանումը և ներդրումներ գործարաններում, որոնց փակման վտանգն այժմ առաջացել է։

Արհմիությունները ցանկանում են Գերմանիայում նախատեսվող 25 հազար աշխատատեղերի կրճատումն օգտագործել որպես բանակցությունների մեկնարկային կետ՝ կենտրոնանալով ծախսերի կրճատման, ոչ թե աշխատանքից ազատումների կոնկրետ թվային ցուցանիշի հասնելու վրա։

Բացի այդ, աշխատաժամանակի հարցը նույնպես մանևրի հնարավորություն է թողնում, կարծում է լրատվական գործակալությունը։ 2024 թվականի համաձայնագիրը նախատեսում է քառօրյա աշխատանքային շաբաթվա շուրջ պայմանավորվելու հնարավորություն, եթե Volkswagen-ը ֆինանսական դժվարությունների բախվի։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39