Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
BMW-ն ցանկանում է բոլորին զարմացնել անսովոր նոր մոդելներով
06/10/2026 15:18
Կիսվել

BMW-ն ցանկանում է բոլորին զարմացնել անսովոր նոր մոդելներով

BMW-ն պատրաստվում է Չինաստանում իր մոդելային շարքի լայնածավալ թարմացման։ Ինչպես հայտնի է դարձել Չինաստանում ապրանքանիշի պաշտոնական շնորհանդեսներից մեկից հետո, արդեն 2027 թվականին ընկերությունը մտադիր է չինական շուկա միանգամից չորս նոր մոդել դուրս բերել։

Նորույթների կոնկրետ անվանումները դեռ չեն բացահայտվել, սակայն փորձագետներն արդեն առաջ են քաշել իրենց վարկածները։ Նրանց կարծիքով՝ նոր մոդելներից մեկը կարող է լինել կոմպակտ քրոսովեր iX1-ը՝ երկարացված անիվային բազայով։ Ենթադրվում է, որ այս մոդելի սերնդափոխությունը համաշխարհային շուկայում տեղի կունենա 2027 թվականին, իսկ դրանից մի քանի ամիս անց կներկայացվի նաև չինական տարբերակը։ Բացի այդ, հաստատվել է հետևի քարշակով կոմպակտ էլեկտրամոբիլի՝ բազային համալրմամբ տարբերակի հայտնվելը։

Ռեգո Ինշուրանս

2027 թվականին BMW-ն կթարմացնի նաև 5 Series-ի և i5-ի ներկայիս ընտանիքները, ինչպես նաև Չինաստանի համար կթողարկի երկարացված անիվային բազայով «հնգյակի» ռեստայլինգային տարբերակը։ Հավանական նորույթների թվում է նաև 3 Series-ի երկարացված տարբերակը՝ ներքին այրման շարժիչով ուժային ագրեգատներով։ Սեդանը նոր սերնդով ներկայացվել է ոչ վաղ անցյալում։

IT Home պորտալի տեղեկություններով՝ 2028 թվականին BMW-ի շարքը Չինաստանում կհամալրվի ևս հինգ նոր մոդելով, սակայն առայժմ որևէ ենթադրություն չկա, թե ինչպիսին կլինեն դրանք։

BMW-ն նաև նախատեսում է մինչև 2030 թվականը Չինաստանում իր մոդելային շարքի տեղայնացման մակարդակը հասցնել 95%-ի։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92