Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է
08/10/2026 17:42
Կիսվել

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։ Մասնավորապես, թողարկվում է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով ընդհանուր 50,000 հատ պարտատոմս։  Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 12% (կիսամյակային վճարման պարբերականությամբ), ձեռքբերման նվազագույն քանակը՝ 1 հատ, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածը սահմանված է 2026 թ. հոկտեմբերի 7-ից մինչև 2027թ. փետրվար 2-ը ներառյալ (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։

Այս թողարկմամբ «Ռենշին»-ն ընդլայնում է ներդրումային մասնակցության հնարավորությունը՝
իր կողմից նախկինում թողարկված պարտատոմսերի համեմատ նվազեցնելով ձեռքբերման նվազագույն շեմը և առաջարկը հասանելի դարձնելով ներդրողների ավելի լայն շրջանակի համար։

Ընկերությունից հայտնում են, որ նախորդ թողարկման պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշվել են կարճ ժամանակահատվածում։ Բացի այդ, կապիտալի շուկայում ընկերության ներկայացվածության պահանջարկը արձանագրվում է նաև Մեծ քառյակի KPMG ընկերության կողմից հինգ տարի անընդմեջ իրականացվող աուդիտով։

«Ռենշին»-ի գրեթե 25 տարվա գործունեությունն ընդգրկում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող բարձրակարգ տարածք, իսկ ներգրավված ներդրումները գերազանցում են 2 միլիարդ ԱՄՆ դոլարը։

Ընկերությունը վերաձևավորում է քաղաքի դիմագիծն ու ապրելակերպի ընկալումն այնպիսի խոշոր նախագծերով, ինչպիսիք են Հայաստանի առաջին երկնաքերերով թաղամաս Skyline-ը, Հայաստանի առաջին բրենդավորված համալիր Artlife Kempinski Residences-ը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան (WTCY) նախագիծը, Թումանյան 8 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը և այլ նախագծեր։

Այս գործունեության հիմքում «Ռենշին»-ի մեծամասշտաբ քաղաքաշինական տեսլականն է` ոչ միայն իրականացնել առանձին նախագծեր, այլ վերափոխել քաղաքային միջավայրը, վերաիմաստավորել քաղաքի զարգացման հնարավորությունները և ձևավորել երկարաժամկետ արժեք ստեղծող նոր միջավայրեր։

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրին, թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են  ազդագրում։

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78