Իլոն Մասկը բաժանվել է իր չորս երեխաների մորից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դադարեցրել է հարաբերությունները Neuralink-ի ղեկավար Շիվոն Զիլիսի հետ, որը նրա չորս երեխաների մայրն է։ Forbes-ի տվյալներով՝ բաժանման նախաձեռնողը եղել է հենց միլիարդատերը, որը նաև դադարել է հետևել Զիլիսին X սոցիալական ցանցում։
40-ամյա Զիլիսի համար Մասկի որոշումն անսպասելի է եղել։ Նա հրապարակել է նրանց նամակագրությունը, որում դեռևս սեպտեմբերի 24-ին ձեռնարկատերը սեր էր խոստովանում։
Զույգը ծանոթացել է, երբ Զիլիսն աշխատում էր OpenAI-ում։ 2021 թվականին նրանք երկվորյակներ են ունեցել՝ Սթրայդերին և Ազուրին, 2024 թվականին՝ դուստր Արկադիային, իսկ 2025 թվականին՝ որդի Սելդոն Լիկուրգուսին։ Մասկն ու Զիլիսը պաշտոնապես ամուսնացած չեն եղել։
