Իլոն Մասկը շուրջ 1 մլրդ դոլար է ներդրել Skydance-ում
Իլոն Մասկը շուրջ 1 մլրդ դոլար է ներդրել Skydance ընկերությունում, հայտնում է Semafor-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ գործարքը կնքվել է մոտավորապես այն ժամանակ, երբ ընկերության բաժնետիրական կապիտալում ներդրումներ են կատարել նաև այլ ներդրողներ, այդ թվում՝ Skydance-ի տնօրենների խորհրդի անդամ Լորին Փաուել Ջոբսը։
Ավելի վաղ ամերիկացի մեդիամագնատ Ջոն Մելոունը ենթադրել էր, որ Մասկի ղեկավարած SpaceX-ը կարող է 8-10 մլրդ դոլար ներդնել Skydance-ում։
«Կանխատեսում եմ, և գրեթե վստահ եմ, որ Skydance-ը SpaceX-ի հետ գլոբալ գործարք կկնքի, և վերջինս ներդրումներ կկատարի Skydance-ում՝ նրա պարտքային բեռը նվազեցնելու և Skydance-ի ղեկավար Դևիդ Էլիսոնի ուսերից որոշ բեռ թոթափելու համար, քանի որ նա բավականին մեծ պարտավորություններ է ստանձնում», – Նյու Յորքում Paley International Council-ի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Մելոունը։
Նա նաև ընդգծել է Մասկի և Դևիդ Էլիսոնի հոր՝ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնի սերտ կապերը։
Այս ամսվա սկզբին Skydance-ն ավարտել է Warner Bros. Discovery-ի ձեռքբերման գործարքը՝ պարտքը ներառյալ 110 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։
2022 թվականին Մելոունն օգնել է կազմակերպել Discovery Inc.-ի և Warner Media-ի միաձուլումը և ընդգրկվել միավորված ընկերության տնօրենների խորհրդում։
