Google-ը համաձայնության է եկել Եվրամիության հակամրցակցային մարմինների հետ
Google ընկերությունը և եվրոպական իշխանությունները եկել են համաձայնության. արդեն շուրջ 3 տարի ձգվող հակամրցակցային գործի քննությունը մոտենում է իր տրամաբանական ավարտին:
Ինտերնետային որոնումների շուկայում Google-ի առաջատար դիրքով մտահոգված Եվրամիության հակամրցակցային մարմինների և ընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Google-ը հարցման արդյունքներում կներկայացնի նաև մրցակից ընկերությունների գովազդային հայտարարությունները:
Հատկանշական է, որ այս համաձայնությունը ամերիկյան ինտերնետային-հսկային թույլ կտա խուսափել հակամրցակցային ստանդարտ գործընթացներից և տուգանքներից: