ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին
ONEX-ը առաջինը Հայաստանում գործարկել է արհեստական բանականությամբ աշխատող Roxy AI օնլայն գնումների օգնականը, որը կհեշտացնի օնլայն գնումներն ու հնարավորություն կտա խնայել ժամանակ և մեծ գումարներ։ Այն որոնում և ստուգում է ցանկալի ապրանքի առկայությունն աշխարհի տարբեր օնլայն խանութներում, համեմատում է գներն ու հաշված վայրկյանների ընթացքում գտնում տվյալ ապրանքի համար ամենաշահավետ առաջարկը՝ հաշվի առնելով ապրանքի գինը, առաքման վճարն ու հնարավոր մաքսավճարը։ Roxy-ի հետ օգտատերը կարող է գտնել լավագույն առաջարկն՝ առանց բազմաթիվ կայքեր այցելելու և հաշվարկներ կատարելու։
Ցանկալի ապրանքի լավագույն գինը գտնելու համար պարտադիր չէ իմանալ դրա ճշգրիտ անվանումը․ կարելի է պատճենել հղումը, SKU-ն (ապրանքի կոդը/արտիկուլը), սկանավորել ապրանքի պիտակը կամ պարզապես որոնել բանալի բառերով՝ նկարագրելով այն, ինչ անհրաժեշտ է գնել։
«Roxy AI խելացի օգնականի գործարկումը ONEX-ի հերթական նորարարական լուծումն է, որը կօգնի մեր օգտատերերին խնայել ժամանակ ու զգալի գումար։ Մեր նպատակն է մարդկանց օգնել ոչ միայն արագ ու ապահով ստանալ արտասահմանից պատվիրված առաքանիները, այլև քայլել ժամանակին համընթաց և օրեցօր հեշտացնել նրանց կայքը։ Կարևոր եմ համարում նշել, որ ինչպես և մեր մնացած լուծումները, Roxy-ն նույնպես ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է Հայաստանում՝ մեր թիմի կողմից», — նշել է ONEX-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։
Roxy-ի միջոցով կարելի է նաև պահպանել հետաքրքրող ապրանքները և Roxy-ի հետ զրույցներն ու հարցումները մեկ ցանկում և վերադառնալ դրանց ավելի ուշ։ Իսկ եթե հավանած ապրանքի գինը բարձր է, հնարավոր է նշել նախընտրած գինը, և Roxy-ն կծանուցի, երբ ապրանքը կզեղչվի նշված չափով։
Հարցրո՛ւ Roxy-ին, Ստացի՛ր ամենացածր գինը։
Roxy-ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելելել՝ այստեղ, իսկ Roxy-ից օգտվելու համար` այստեղ։
ONEX-ը միջազգային արագ առաքման ծառայություններ մատուցող հայկական ընկերություն է, որը գործունեություն է ծավալում Հայաստանում և Վրաստանում։ Ընկերությունը երրորդ երկրից դեպի Հայաստան իրականացված առաքումների քանակով հանդիսանում է բացարձակ առաջատար․ 2025թ․ դեպի Հայաստան իրականացված առաքումների 58%-ն իրականացվել է ONEX-ի միջոցով։ ONEX-ն ունի մոտ մեկ միլիոն հաճախորդ և ավելի քան 600 թիմակից։ Ընկերությունն անընդհատ զարգացնում է միջազգային առաքման ենթակառուցվածքներն ու թվային ծառայությունները՝ արտասահմանյան օնլայն գնումներն ավելի հասանելի և հարմարավետ դարձնելու նպատակով։
