Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Xpeng-ը և Xiaomi-ն հոկտեմբերին էլեկտրամոբիլների մատակարարումները հասցրել են ռեկորդային մակարդակի
02/11/2026 18:06
Կիսվել

Xpeng-ը և Xiaomi-ն հոկտեմբերին էլեկտրամոբիլների մատակարարումները հասցրել են ռեկորդային մակարդակի

Չինական էլեկտրամոբիլներ արտադրող Xpeng և Xiaomi ընկերությունները հոկտեմբերին ավելացրել են մատակարարումների ծավալները, մինչդեռ Li Auto-ի և Nio-ի վաճառքները նվազել են։

Xpeng-ը հոկտեմբերին մատակարարել է ռեկորդային 50 237 ավտոմեքենա, հայտնել է ընկերությունը։ Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 19.6%-ով և առաջին անգամ գերազանցել 50 հազարը։ Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Xpeng-ի վաճառքները տարեկան կտրվածքով նվազել են 5.8%-ով՝ կազմելով 334 604 ավտոմեքենա։

Xiaomi-ն, առանց հստակ տվյալներ ներկայացնելու, հայտնել է, որ հոկտեմբերին իր վաճառքները նույնպես գերազանցել են 50 հազար ավտոմեքենան և հասել 2026 թվականի առավելագույն մակարդակին։ 2025 թվականի հոկտեմբերին մատակարարումների ծավալը կազմել էր 48 654 ավտոմեքենա։ Նոր տվյալները հաշվի առնելով՝ ընթացիկ տարվա տասը ամիսների վաճառքները գերազանցել են 336 490 ավտոմեքենան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 315 376-ի դիմաց։

Ռեգո Ինշուրանս

Li Auto-ն հոկտեմբերին տարեկան կտրվածքով կրճատել է մատակարարումները 8.6%-ով՝ հասցնելով 29 025 ավտոմեքենայի։ Սա ամենացածր ցուցանիշն է փետրվարից ի վեր։ Հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում վաճառքները նվազել են շուրջ 2%-ով՝ կազմելով 322 461 ավտոմեքենա։

Nio-ի վաճառքները նախորդ ամիս նվազել են 15.2%-ով՝ կազմելով 34 246 ավտոմեքենա։ Ցուցանիշի անկում առաջին անգամ արձանագրվել է 2024 թվականի փետրվարից ի վեր։ Միևնույն ժամանակ, տասը ամսվա ընթացքում ընկերությունը մատակարարել է 334 547 ավտոմեքենա՝ 38.5%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս ցուցանիշը գերազանցում է նաև 2025 թվականի ամբողջ տարվա մատակարարումների ծավալը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28