Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային վեճ է ծագել շոտլանդական վիսկիի մաքսատուրքերի շուրջ
03/11/2026 13:05
Կիսվել

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային վեճ է ծագել շոտլանդական վիսկիի մաքսատուրքերի շուրջ

Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային տարաձայնություններ են առաջացել շոտլանդական վիսկիի ներմուծման մաքսատուրքերի շուրջ։ Հնդկաստանի իշխանությունները նախատեսում են բանակցություններ անցկացնել ալկոհոլային խմիչքների խոշոր արտադրողների հետ՝ պարզաբանելու երկկողմ առևտրային համաձայնագրով նախատեսված մաքսային արտոնությունների կիրառման պայմանները։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, Հնդկաստանի իշխանությունները ընկերություններին տեղեկացրել են, որ ներմուծման մաքսատուրքի 150%-ից մինչև 75% նվազեցումը չի տարածվում շոտլանդական վիսկիի այն խմբաքանակների վրա, որոնք ներմուծվում են մեծածավալ տարաներով՝ տեղական արտադրության մեջ օգտագործելու նպատակով։

Որոշումը մտահոգություն է առաջացրել միջազգային խոշոր արտադրողներ Diageo և Pernod Ricard ընկերությունների շրջանում։ Նրանց շահերը ներկայացնող Հնդկաստանի սպիրտային խմիչքների և գինիների արտադրողների միջազգային ասոցիացիան զգուշացրել է, որ նման սահմանափակումը կարող է նվազեցնել առևտրային համաձայնագրի արդյունավետությունը։

Քննադատությանը միացել են նաև հնդկական արտադրողները։ Հնդկաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների համադաշնությունը (CIABC) իշխանություններին ուղղված նամակում նշել է, որ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ տեղական արդյունաբերության վրա։

Ոլորտի գնահատականներով՝ Մեծ Բրիտանիայից Հնդկաստան ներմուծվող շոտլանդական վիսկիի շուրջ 80%-ը մատակարարվում է մեծածավալ տարաներով և հետագայում օգտագործվում տեղական ապրանքանիշերի ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ։

Հնդկաստանի ալկոհոլային խմիչքների շուկան գնահատվում է շուրջ 65 մլրդ դոլար։ Արտադրողներն ակնկալում էին, որ մաքսատուրքերի նվազեցումը կնպաստի արտադրական ծախսերի կրճատմանը և տեսականու ընդլայնմանը։ Սակայն գործող մոտեցումը կարող է առավել շահավետ դարձնել պատրաստի վիսկիի ներմուծումը՝ Հնդկաստանում դրա արտադրության փոխարեն։

Համադաշնության գնահատմամբ՝ սա հակասում է Make in India պետական նախաձեռնության նպատակներին, որոնք ուղղված են տեղական արտադրության զարգացմանն ու ներդրումների ներգրավմանը։

Համադաշնության անդամների թվում են Radico Khaitan ընկերությունը, որն արտադրում է 8PM ապրանքանիշի վիսկին, և Allied Blenders and Distillers ընկերությունը՝ Officer’s Choice ապրանքանիշի արտադրողը։ Վերջինս նախկինում հայտարարել էր, որ շոտլանդական վիսկիի խոշոր ներմուծողներից է և նախատեսում էր առևտրային համաձայնագրի հնարավորություններն օգտագործել պրեմիում սեգմենտում իր դիրքերն ամրապնդելու համար։

Տարաձայնությունները դարձել են Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի առևտրային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջին խոշոր վեճը։ Վիսկիի ներմուծման մաքսատուրքերը նաև համաձայնագրի շուրջ երկարամյա բանակցությունների ամենաբարդ հարցերից էին։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտնել են, որ հնդկական կողմի հետ աշխատում են խնդրի կարգավորման ուղղությամբ։ Շոտլանդիայի կառավարությունը նույնպես բարձրացրել է մեծածավալ տարաներով մատակարարվող վիսկիի նկատմամբ նվազեցված մաքսատուրքերի կիրառման հարցը։

Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչների և տեղական ու միջազգային ընկերությունների ղեկավարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել փակ ձևաչափով։ Reuters-ի հրապարակման պահին Հնդկաստանի կառավարությունը տարաձայնությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չէր ներկայացրել։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28