Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Ներդրողները կասկածի տակ են դնում տեխնոլոգիական հսկաների եկամուտների աճի հեռանկարները՝ ԱԲ ոլորտում հսկայական ծախսերի պատճառով
03/11/2026 13:43
Կիսվել

Ներդրողները կասկածի տակ են դնում տեխնոլոգիական հսկաների եկամուտների աճի հեռանկարները՝ ԱԲ ոլորտում հսկայական ծախսերի պատճառով

Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում խոշոր ներդրումների ֆոնին աճում են կասկածները Anthropic-ի, OpenAI-ի և Google-ի ապագա եկամուտների վերաբերյալ։ Այս մասին Bloomberg-ի համար հրապարակված իր սյունակում գրում է Պարմի Օլսոնը։

Հիմնական մտահոգությունն այն է, թե ինչպես են ընկերությունները փոխհատուցելու հսկայական տվյալների մշակման կենտրոնների կառուցման և շահագործման ծախսերը, եթե բիզնեսում արհեստական բանականության կիրառումը դեռևս չի ապահովում արտադրողականության էական աճ։

Հեղինակի գնահատմամբ՝ ԱԲ-ի հեռանկարների նկատմամբ վստահությունը ներկայում ավելի շատ հիմնված է ինտուիցիայի և տեսական ենթադրությունների, քան փաստացի տվյալների վրա։ Ստարտափներից մեկի համահիմնադիրը նույնպես նշել է, որ տեխնոլոգիայի կիրառությունը ծրագրավորման ոլորտից դուրս ընդլայնվելու իր սպասումները հիմնված են «ինտուիցիայի» վրա։

Միևնույն ժամանակ, նույնիսկ շուկայի մոտալուտ շտկում կանխատեսող մասնագետները շարունակում են հավատալ արհեստական բանականության երկարաժամկետ ազդեցությանը և դրա կիրառման ընդլայնմանը։

Tokenomics Foundation-ի տվյալներով՝ վերջին չորս ամսում աշխարհում ԱԲ մոդելների օգտագործումը բնութագրող թոքենների սպառումն աճել է երեք անգամ։

Ներդրումների վերադարձելիության վերաբերյալ մտահոգություններն ուժեղանում են ոլորտում ռեկորդային կապիտալ ծախսերի և աճող պարտավորությունների պայմաններում։ OpenAI-ն և շուկայի մյուս առաջատարները Nvidia-ի, Oracle-ի և Microsoft-ի հետ կնքել են հաշվողական հզորությունների մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագրեր, որոնց ֆինանսական կայունությունը մեծապես կախված է պահանջարկի հետագա կտրուկ աճից։

Վերլուծաբաններին հատկապես մտահոգում է կապիտալ ծախսերի և հասույթի աճի տեմպերի անհամապատասխանությունը։ Այս միտումը գնալով ավելի հաճախ համեմատվում է նախորդ տեխնոլոգիական փուչիկների, այդ թվում՝ 1990-ականների վերջի դոտկոմների փուչիկի հետ։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28