Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդը հոկտեմբերին աճել է՝ հասնելով 17 մլրդ ֆունտի
23/11/2026 12:38
Կիսվել

Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդը հոկտեմբերին աճել է՝ հասնելով 17 մլրդ ֆունտի

Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդը հոկտեմբերին կազմել է 17 մլրդ ֆունտ ստեռլինգ (22.3 մլրդ դոլար)։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։

Տարեկան կտրվածքով՝ ցուցանիշն աճել է 0.8 մլրդ ֆունտով, սակայն ցածր է եղել վերլուծաբանների կանխատեսած 18 մլրդ ֆունտից։

Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր 22.9 մլրդ ֆունտ։

Նույն ամսին երկրի պետական պարտքի ընդհանուր ծավալն առաջին անգամ գերազանցել էր 3 տրլն ֆունտի սահմանագիծը։

Հոկտեմբերին բյուջեի եկամուտներն աճել են 6.7 մլրդ ֆունտով՝ հասնելով 93.6 մլրդ ֆունտի, մինչդեռ ծախսերն ավելացել են 7 մլրդ ֆունտով՝ կազմելով 99.3 մլրդ ֆունտ։ Մասնավորապես, պետական պարտքի սպասարկման տոկոսավճարների ծախսերն աճել են 2.8 մլրդ ֆունտով՝ հասնելով 11.2 մլրդ ֆունտի։

Ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից՝ ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, բյուջեի պակասուրդը կազմել է 111.3 մլրդ ֆունտ, ինչը 7.3 մլրդ ֆունտով պակաս է նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հոկտեմբերի վերջի դրությամբ՝ Մեծ Բրիտանիայի պետական պարտքի ընդհանուր ծավալը (առանց պետական բանկերի փոխառությունների հաշվառման) կազմել է երկրի ՀՆԱ-ի շուրջ 95.8%-ը։ Պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը շարունակում է մնալ 1960-ականների սկզբից ի վեր գրանցված ռեկորդային մակարդակին մոտ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72