07/03/2014 10:15
2013թ.-ին Deutsche Telekom-ը ապահովել է 930 մլն եվրոյի զուտ շահույթ
2013 թվականին գերմանական հեռահաղորդակցական Deutsche Telekom ընկերությունը գրանցել է 930 մլն եվրոյի զուտ շահույթ՝ 2012 թվականի արդյունքներով գրանցված 5,35 մլրդ եվրո վնասի դիմաց: Այս մասին նշվում է ընկերության հրապարակած ամփոփ հաշվետվության մեջ:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում ընկերության հասույթն աճել է 3,4%-ով և կազմել 60,13 մլրդ եվրո:
Միևնույն ժամանակ, 2013 թվականի միայն չորրորդ եռամսյակում Deutsche Telekom-ը կրել է վնաս՝ 752 մլն եվրոյի չափով: Եռամսյակային հասույթը կազմել է 15,67 մլրդ եվրո:
Deutsche Telekom ընկերությունը ներկայացված է աշխարհի շուրջ 50 երկրում: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 244 հազարը:
02/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
+0.18
Եվրո (EUR)
429.12
+0.14
Ռուբլի (RUR)
5.0629
-0.0645
Լարի (GEL)
138.37
+0.15
Արծաթ
896.4
-1.1
14:23 02/06/26
13:42 02/06/26
13:36 02/06/26
