McDonald’s-ի վաճառքի ծավալները շարունակում են նվազել
Արագ սննդի սպասարկման ոլորտում աշխարհում առաջատար McDonald’s Corp․ ռեստորանների ցանցն ամփոփել է 2014 թվականի փետրվար ամսվա իր գործունեության արդյունքները։ Հաշվետու ամսում վաճառքի ծավալները կրճատվել են 0,3%-ով։ Նշվում է, որ ԱՄՆ-ում ընկերության վաճառքի ծավալները կրճատվում են չորս ամիս անընդմեջ։
Փորձագետները նշում են, որ ցուցանիշների անկման հիմնական պատճառն աննախադեպ ցածր ջերմաստիճանային պայմաններն են։
McDonald’s-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ ներքին շուկայում ընկերության վաճառքի ծավալները գրանցել են 1,4% անկում: