Starbucks-ը կմեծացնի շուկայական արժեքը
Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցը մտադիր է մեծացնել շուկայական արժեքը՝ հասցնելով 100 մլրդ ԱՄՆ դոլարի։ Այս մասին է հաղորդում Financial Times պարբերականը։
Այս նպատակով ընկերությունը մտադիր է ընդլայնել էլեկտրոնային առևտուրը։ Նշվում է, որ ԱՄՆ-ում գնումների 14%-ն իրականացվում է բջջային վճարային համակարգի միջոցով։
Նշենք, որ 2008 թվականից ի վեր ընկերության շուկայական արժեքը 5 մլրդ ԱՄՆ դոլարից աճել է մինչև 57 մլրդ ԱՄՆ դոլար։