Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Orange-ը մեկնարկում է «Արծիվ» նոր ամսական բաժանորդագրությունը
25/03/2014 17:46
Կիսվել

Orange-ը մեկնարկում է «Արծիվ» նոր ամսական բաժանորդագրությունը

Մինչ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության մեկնարկին մնացել է ընդամենը 6 օր` Orange-ը ներկայացնում է «Արծիվ»  նոր սակագնային պլանը, որը ներառում է րոպեներ՝ բոլոր ցանցերի բաժանորդների հետ միանգամայն նույն, մատչելի սակագնով խոսելու համար: Ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց՝ այս սակագնային պլանը ներառում է 200 րոպե՝ ինչպես ցանցի ներսում, այնպես էլ ցանցից դուրս զանգերի համար և 200ՄԲ շարժական ինտերնետի ծավալ: Ամսական ներառված րոպեները սպառելուց հետո «Արծիվ»  սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն կունենան տեղական բոլոր ցանցեր զանգահարել միևնույն 15դր/ր սակագնով՝ առանց ծախսերի մասին անհանգստանալու:

«Ապրիլի 1-ին մեկնարկող համարների տեղափոխելիությանը մնացել է ընդամենը մի քանի oր: Orange-ի ներկայացրած «Արծիվ»  նոր սակագնային պլանը խորհրդանշում է շարժական կապի շուկայում ազատության նոր մակարդակը: Այս սակագնային պլանը բոլոր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում անվճար օգտագործել զգալի թվով մեգաբայթեր՝ համացանցում ազատորեն նավարկելու, ինչպես նաև րոպեներ՝ Orange-ի և այլ ցանցերից օգտվող իրենց հարազատներին առանց խոչընդոտների,  միևնույն մատչելի սակագնով զանգահարելու համար: Թիթեռ, Դելֆին և Պանտերա կենդանիների ընտանիքին այս նոր սակագնային պլանի ավելացմամբ՝ Orange-ը հնարավորություն է տալիս այն բաժանորդներին, ովքեր դեռևս կարիք չունեն սուբսիդավորված հեռախոս ձեռք բերելու, ազատ խոսել և օգտվել ինտերնետից ընդամենը 2000 դրամ ամսավճարով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Orange-ի բաժանորդներն արդեն հնարավորություն ունեն իրենց Օrange ընկերների հետ անսահմանափակ շփվելու՝ բաժանորդագրվելով Թիթեռ, Դելֆին և Պանտերա 3000 դրամ և ավելի բարձր սակագնային  պլաններից որևէ մեկին, իսկ 4000 դրամ և ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն նաև ձեռք բերել իրենց նախընտրած հեռախոսը հատուկ սակագնով՝ սկսած 1 դրամից:
Այլ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները, իրենց բաժանորդագրման պարտավորությունն ավարտելուց և փոխադրման գումարը վճարելուց հետո, նույնպես կարող են միանալ «Արծիվ»   սակագնային պլանին: 

«Արծիվ» և այլ հետվճարային սակագնային պլանների մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ http://www.orangearmenia.am/mobile/every-month/eagle/:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52