Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ՎիվաՍել-ՄՏՍ. Եվս 31 սմարթֆոն` հավատարիմ բաժանորդներին
25/03/2014 20:48
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. Եվս 31 սմարթֆոն` հավատարիմ բաժանորդներին

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հերթական անգամ անակնկալ է մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի իր հավատարիմ բաժանորդներին:

Այս անգամ ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր «365» խաղարկության մարտ ամսվա հաղթողներին և նրանց հանձնել տվյալ ամսվա օրերի թվով սահմանված 31 մրցանակները` MTS Ego սմարթֆոնները:   

Խաղարկությունը տեսագրվել է մարտի 21-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող հաղթած բաժանորդներին է տրամադրվել 100 սմարթֆոն: Իսկ ընթացիկ տարվա փետրվարին` 28 սմարթֆոն:

Նոր՝ «365» խաղարկությունը կազմակերպվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: Ըստ այդմ` հաջորդ ամիս կկազմակերպվի 30 սմարթֆոնի խաղարկություն, ինչը համապատասխանում է ապրիլ ամսվա օրերի քանակին:

«Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

AMP
09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9