
Ucom-ը նոր գրասենյակ բացեց Էրեբունի համայնքում
Երևանի Էրեբունի համայնքում այսօր բացվեց Յուքոմ ընկերության թվով 16րդ սպասարկման կենտրոնը, որտեղ համայնքի բնակիչները կարող են բաժանորդագրվել ծառայություններին, կատարել վճարումները և ստանալ խորհրդատվություն:
Այս նոր, ժամանակակից գրասենյակի բացումը նոր որակ կհաղորդի հաճախորդների սպասարկմանը` ստեղծելով բոլոր պայմանները ծառայություններին մանրամասն ծանոթանալու և դրանք փորձարկելու համար:
Հուսով ենք, նոր սպասարկման սրահը կհեշտացնի և նոր մակարդակի կբարձրացնի մեր համագործակցությունը Էրեբունի համայնքի բաժանորդների հետ և կնպաստի համայնքի զարգացմանը:
Նոր սպասարկման կենտրոնը գտնվում է Էրեբունի 20/52 հասցեում: