Beeline գրասենյակներում այժմ կարելի է վճարել Telcell-ով հասանելի բոլոր ծառայությունների դիմաց
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Telcell ընկերության հետ համատեղ հայտարարում են ունիվերսալ վճարումների կետերի բացման մասին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Առանձին տաղավարներում, հատուկ վերապատրաստված աշխատակիցները կընդունեն վճարումներ բոլոր այն ծառայությունների դիմաց, որոնք հասանելի են Telcell վճարային համակարգով։ Մասնավորապես այնպիսի վճարումներ, ինչպիսին են բոլոր կոմունալ վճարումներն, ավտոկայանատեղի ծառայությունները, բանկային վարկերը, միջազգային դրամային փոխանցումները և այլն։
«Մեր հաճախորդների համար առավելագույն պարզություն և հարմարավետություն ապահովելու համար «ԱրմենՏել» ընկերությունն իրականացրել է լայնամասշտաբ հարցում Beeline հաճախորդների շրջանում։ Համաձայն հարցան արդյունքների, հաճախորդների մեծամասնությունը ցանկություն է հայտնել վճարել մեր գրասենյակներում ոչ միայն Beeline, այլ նաև այլ ծառայությունների դիմաց։ Նման հնարավորությունն իսկապես կխնայի ժամանակ, քանի որ նրանք գրասենյակներում վճարում են Beeline շարժական, ֆիքսված և ինտերնետ ծառայությունների դիմաց և ուրախ կլինեն որպեսզի ընդլայնվի հնարավոր վճարումների ցանկը։ Աշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո՝ մենք իրականացնում ենք մեր բաժանորդների ցանկությունները և այժմ, փաստացի Telcell վճարային համակարգով գործող բոլոր ծառայությունների համար կարելի է վճարել նաև մեր գրասենյակներում», – նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«2007թ. օգոստոսի 4-ին «Թել-Սել» ընկերությունը մեկնարկեց բիզնեսի նոր ուղղություն՝ Հայաստանում ձևավորելով ինքնասպասարկման տերմինալների օգնությամբ կատարվող վճարումների ընդունման առաջին ցանցը: Տարիների ընթացքում մենք կարողացանք կառուցել հանրապետության ամենախոշոր վճարումների ընդունման համակարգը։ Ներկայումս, մեր ընկերության վճարային համակարգը հասանելի է ողջ հանրապետությունում։ Մենք կանգ չենք առնում մեր ձեռքբերումներով և անընդհատ ընդլայնում ենք ծրագրերը։ «ԱրմենՏել» ընկերության հետ համատեղ փորձնական մենք բացեցինք մեր առաջին մասնաճյուղը և կարծում եմ խորհրդանշական է այն փաստը, որ այսօր մենք կրկին գտնվում ենք մեր հին և բարի գործընկերների կողքին, բայց արդեն մեր տասներորդ մասնաճյուղի բացման կապակցությամբ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք եկել ենք «ոչ դատարկ ձեռքերով»։ Ծառայությունների ստանդարտ փաթեթից բացի, որոնց դիմաց կարելի է վճարումներ կատարել Telcell մասնաճյուղերի ցանցում, մեր կողմից հնարավորություն է ընձեռնվում ստանալ և իրականացնել Unistream փոխանցումներ, այդ թվում նաև հանգստյան օրերին։ Մոտ ժամանակներս, Beeline գրասենյակներ այցելուների համար հասանելի կլինեն նաև այլ հայտնի համակարգեր»,- «ԱրմենՏել» ընկերության հետ հերթական համագործակցության մեկնարկն այսպես մեկնաբանեց «Թել-Սել» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը։
Ծրագրի իրականացման առաջին փուլում ունիվերսալ վճարումների կետերը գործում են հետևյալ հասցեներում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում. Երևանում՝ Ազատության փ. 24/1, Օհանով փ. 50/3 և Սաֆարյան փ. 5, Աբովյան քաղաքում՝ Հանրապետության 1/66, Գյումրիում՝ Գորկու 65։ Մոտ ժամանակներս նախատեսվում է ընդլայնել մայրաքաղաքում գտնվող ունիվերսալ վճարումների կետերի քանակը Հյուսիսային պողոտա 4/1ա, Բաշինջաղյան փ. 191/3 և Բագրատունյաց փ. 18 հասցեներում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: