HP-ն աշխատանքից կազատի ևս 16 հազար աշխատակից
Hewlett-Packard (HP) ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է շարունակել աշխատատեղերի կրճատման իր ծրագիրը, որը մեկնարկել էր դեռևս 2012 թվականի մայիսից: Այս ժամանակահատվածում ընկերությունն արդեն իսկ աշխատանքից ազատել է շուրջ 34 հազար մարդ:
Ընկերության ղեկավարության պարզաբանմամբ՝ առաջիկայում աշխտանքից կազատվի ևս 16 հազար մարդ:
Կրճատումները պայմանավորված են ընկերության ընդհանուր ֆինանսական իրավիճակի կայունացման անհրաժեշտությամբ: