Արթուր Չիլինգարովը կարող է Ռոսնեֆտի տնօրենների խորհրդի անդամ դառնալ
Ռոսնեֆտի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի հայտնի գիտնական և քաղաքական գործիչ հայազգի Արթուր Չիլինգարովը կարող է տեղ զբաղեցնել կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում: Չիլինգարովի թեկնածության հաստատման հարցը կքննարկվի հունիսի 27-ին կայանալիք Ռոսնեֆտի բաժնետերերի ժողովի ընթացքում:
Կորպորացիայի ներկայացուցիչը նշել է, որ Չիլինգարով թեկնածությունն առաջադրվել է այն բանից հետո, երբ կորպորացիայի տնօրենների խոհրդի անդամ Ջոն Մաքն, անձնական պատճառներից ելնելով, դուրս է եկել խորհրդի կազմից: