Բիզնես

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Կայացել է Հայ-Արաբական բիզնես ֆորում
03/06/2014 19:42
Կիսվել

Կայացել է Հայ-Արաբական բիզնես ֆորում

Հունիսի 3–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական  պալատի պատվիրակության և հայ գործարարների համատեղ բիզնես ֆորումը։ Հայաստան են ժամանել տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ։

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, ներկայացնելով հայ–արաբական բարեկամության ակունքները, կարևորեց հատկապես այս հանդիպումը, ինչը դառնալու է բիզնես ծրագրերի սկիզբ ու երաշխիք։ Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մոհամեդ Ֆանի Մորշեդալ Ռումայֆին, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, Զարգացման Հայկական Գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշեցին Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու գործոնը օգտագործելու որպես հայ–արաբական գործակցության զարգացման նոր հնարավորություն։

Ֆորումի  ընթացքում կազմակերպվեցին կլոր սեղան–քննարկումներ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ (Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, տրանսպորտ, շինարարություն, սննդի ծառայություններ, սոցիալական ենթակառուցվածքներ, կանաչապատում և ոռոգում, դեղագործություն, անշարժ գույքի վարձակալություն և կառավարում, ներդրումներ, անասնակերի արտադրություն, դիզայն և այլն)։

Շնորհանդեսներով ներկայացվեցին Հայաստանի առանձին լավագույն բիզնեսները, որոնց արտադրանքը արդեն հետաքրքրել են արաբ գործընկերներին։

Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆանի Մորրշեդ Ռոմայթին և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60