Beeline. 3G-ծածկույթը զգալիորեն ընդլայնվել է Հայաստանի տարածքում
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մայրաքաղաքում և Հայաստանի վեց մարզերում GSM բջջային ցանցի և 3G-ծածկույթի ընդլայնման մասին։
Մասնավորապես, նոր 3G-բազային կայաններ են տեղադրվել Շիրակի մարզի Փանիկ, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Արարատի մարզի Հովտաշատ, Սյունիքի մարզի Շվանիձոր, Արագածոտնի մարզի Պռոշյան, Կաթնաղբյուր, Կարբի, Արտենի, ինչպես նաև Կոտայքի մարզի Առինջ, Աղավնաձոր համայնքներում։
Beeline բջջային կապի ցանցի ծածկույթն ընդլայնվել է նաև Երևանում, Գավառում, Ջերմուկում և Մարտունիում, ինչպես նաև Արարատի մարզի Հովտաշատ և Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքներում տեղադրված նոր GSM կայանների շնորհիվ:
«Շարունակելով աշխատել «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո, մենք հասկանում ենք, որ ծառայություններից օգտվելու հարմարավետությունը չի կարող ապահովվել առանց որակյալ ենթակառուցվածքների և բջջային ցանցի։ Մենք շարունակաբար բարելավում ենք ցանցի որակը գիտակցելով, որ հենց տեխնիկական բաղադրիչն է հանդիսանում որակյալ ծառայության հիմքը և հարմարավետության ապահովումը բաժանորդի համար», – նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ 2014թ–ի մայիս ամսին «ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնել է 3G–կապի ծածկույթը տեղադրելով բազային կայաններ Արմավիրր և Կոտայքի մարզերի Արզնի, Առինջ և Բամբակաշատ համայնքներում։