Բիզնես

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
Beeline. Ռուսաստանում, ԱՊՀ այլ երկրներում, Իտալիայում և Վրաստանում ռոումինգ 29.99 դրամով
03/07/2014 19:14
Կիսվել

Beeline. Ռուսաստանում, ԱՊՀ այլ երկրներում, Իտալիայում և Վրաստանում ռոումինգ 29.99 դրամով

Beeline–ը գործարկում է «Կապի մեջ» ծառայությունն, որը ռոումինգի ցածր գների աննախադեպ առաջարկ է։ Գտնվելով Beeline ցանցում Վրաստանում, Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում, Wind ցանցում Իտալիայում կամ Kyivstar ցանցում Ուկրաինայում, մեր հաճախորդները կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաև զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 29.99 դրամ մեկ միասնական սակագնով։ 1ՄԲ բջջային ինտերնետի և ելքային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 29.99 դրամ։  Մուտքային SMS հաղորդագրություններն անվճար են։

Գտնվելով Beeline ցանցում վերը նշված երկրներում կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդները կարող են անվճար զանգահարել Հաճախորդների սպասարկման ծառայության +37480000612 հեռախոսահամարով։ Անվճար զանգահարելու համար անհրաժեշտ չէ
նախապես հավաքել որևէ հրահանգ կամ ակտիվացնել ծառայություն։

«Կապի մեջ» ծառայության գործարկման հետ կապված Beeline–ում այսօր անց է կացվում «Ռոումինգի օր» միջոցառումը։ Ընկերության գլխավոր տնօրենը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում բաժանորդներին ներկայացնում էին «Կապի մեջ» նոր ծառայությունը և ակտիվացնում այն մոտ ժամանակներս արտերկիր մեկնող բաժանորդների համար:

«Beeline բաժանորդների համար ամառային արձակուրդներն այսուհետ չեն ասոցացվի ռոումինգի բարձր գների հետ։ Այս ամառ մեր բաժանորդներն աշխարհի ութ երկրում  կօգտվեն Beeline ցանցից գրեթե նույն սակագնով, ինչպես Հայաստանում։ Իսկ Հաճախորդների սպասարկման ծառայության հօգատար օպերատորներն ուրախությամբ կպատասխանեն հաճախորդների հարցերին և կաջակցեն նրանց արտերկրում։ Իհարկե, ռոումինգի մեր նոր սակագներն, ինչպես նաև Beeline–ի ողջ ղեկավար աշխատակազմի ներկայությունը գրասենյակներում ևս մեկ ապացույց են մեր հոգատար վերաբերմունքը Beeline բաժանորդների հանդեպ։ Երջանիկ ենք, որ կարող ենք լինել ավելի մոտ մեր հաճախորդներին՝ դարձնելով նրանց ամառային հանգիստն էլ ավելի պարզ, հարմար և հաճելի»,- նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Կապի մեջ» ծառայությունը ակտիվացնելու համար հաճախորդը պետք է իր բջջային հեռախոսից հավաքի *655# հրահանգը։ Ծառայության ակտիվացման գումարը կազմում է 290 դրամ։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է անվճար ակտիվացնել ռոումինգը՝ հավաքելով #351*0000# հրահանգը։

«Կապի մեջ» ծառայությունը հասանելի է Beeline–ի բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին: Ծառայությունը գործում է մինչև 30.09.2014թ. ներառյալ: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am  կայքում:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34