Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 84.00+0.61 WTI - 80.00+0.84
COMEX:  GOLD - 2419.80+1.63 SILVER - 31.78+6.75
COMEX:  PLATINUM - 1094.70+2.62
LME:  ALUMINIUM - 2612.00+0.52 COPPER - 10668.00+4.39
LME:  NICKEL - 21080.00+8.16 TIN - 34251.00+2.52
LME:  LEAD - 2283.50+0.59 ZINC - 3031.00+1.85
FOREX:  USD/JPY - 155.609-0.12 EUR/GBP - 1.087+0.12
FOREX:  EUR/USD - 1.087+0.12 GBP/USD - 1.269+0.26
STOCKS RUS:  RTSI - 1211.87+0.33
STOCKS US: DOW JONES - 40003.59+0.34 NASDAQ - 16685.97-0.07
STOCKS US: S&P 500 - 5303.27+0.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 38787.38-0.34 TOPIX - 2745.62+0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19553.61+0.91 SSEC - 3154.03+1.01
STOCKS EUR:  FTSE100 - 8420.26-0.22 CAC40 - 8167.50-0.26
STOCKS EUR:  DAX - 18704.42-0.18
17/05/2024  CBA:  USD - 387.60-0.49 GBP - 490.31-1.36
17/05/2024  CBA:  EURO - 420.12-1.81
17/05/2024  CBA:  GOLD - 29626.27+210.84 SILVER - 369.74+10.20
Լիտվացի գործարարները հետաքրքրված են հայկական արտադրանքով
01/08/2014 20:05
Կիսվել

Լիտվացի գործարարները հետաքրքրված են հայկական արտադրանքով

Հուլիսի 30–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում Լիտվայի Ալիտուս քաղաքից ժամանած մոտ մեկ տասնյակ գործարարները ներկայացրեցին սննդարդյունաբերության, տրանսպորտային ծառայությունների և լոգիստիկայի, բուժտեխնիկայի ու պլաստիկ արտադրության, անշարժ գույքի, նոր տեխնոլոգիայով թռչնաբուծության ճյուղերը: Լիտվացի գործընկերներին համատեղ գործակցության տեսանկյունից առաջին հերթին գրավել է համեղ սնունդը: Հայաստանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են մրգի, բանջարեղենի ու սննդի արտադրության համար:

Հայաստանում Լիտվայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սաուլիուս Վալաինիսը բարձր գնահատեց Հայաստանի հետ սննդի ոլորտում համատեղ գործակցության ներուժը` այն համարելով ներդրումների համար ամենագրավիչ ոլորտներից: Դիվանագետը համոզված է` համատեղ ջանքերով կարելի է զարգացնել նաև զբոսաշրջությունն ու մրցակցել լավագույն տուրիստական կենտրոնների հետ: Հայաստանի ակնկալվելիք անդամակցումը Եվրասիական Միությանը լիտվացի դիվանագետը դիտարկում է որպես երկկողմ կապերի զարգացման նոր հնարավորություն: «Պետք է ամեն հնարավորից ու ամեն փոփոխությունից վերցնել լավագույնը: Ես կարծում եմ` սա լրացուցիչ հնարավորություն է, որը պետք է օգտագործվի և՛ Հայաստանի, և՛ Լիտվայի կողմից: Միաժամանակ չպետք է մոռանալ եվրոպական նոր շուկաներ գտնելու անհրաժեշտության մասին»,- ասաց նա:

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ լիտվացիների հետ այս հանդիպումը հիմնականում ճանաչողական է ու բնականաբար նաև ելակետային, ուստի հարկավոր է առաջիկայում հաջորդ քայլերին նախապատրաստվել։

Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ ժամանակին նույն տնտեսության մաս կազմած երկրների միջև երկկողմ գործակցության ոլորտներ են դառնում պարարտանյութի արտադրությունը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսության ենթաճյուղերը:Լիտվան գյուղատնտեսական երկիր է` մսի զարգացած արտադրությամբ: Հայաստանն այդ երկրին հետաքրքրում է ոչ միայն որպես արտահանման նոր շուկա, այլեւ համատեղ արտադրություն հիմնելու գործընկեր: Շփումների ժամանակ լեզվի խնդիր էլ չպետք է լինի` գործարարների շփման լեզուն ռուսերենն է: «Սկզբից տպավորություն էր, թե հետաքրքրություն չկա, բայց արդեն 30-40 ընկերություն ոչ միայն Ալիտուսից, այլեւ ողջ Լիտվայից հետաքրքրված է Հայաստանի հետ աշխատանքով: Ընդ որում` նրանք ոչ միայն շահագրգռված են Հայաստան արտահանմամբ, այլեւ պատրաստ են մեզանից գնել», – նշեց Մարտիրոսյանը:

Իսկ Ալիտուս քաղաքի առևտրային պալատի նախագահ Ռոմուալադաս Ամբրոժյավիչի խոսքով` Հայաստանի հետ բիզնես կապերի զարգացումը իրենք դիտարկում են տարածաշրջանի այլ երկրների հետ գործակցության համատեքստում:

Շնորհանդեսով ներկայացվեց Հայաստանի տնտեսությունը, զարգացման առաջնահերթ ոլորտները։ Գործարարները կլոր սեղաններով քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաստատեցին նոր գործնական կապեր։

AMP
17/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.60
-0.49
Եվրո (EUR)
420.12
-1.81
Ռուբլի (RUR)
4.26
-0.01
Լարի (GEL)
140.43
+0.70
29626.27
+210.84
Արծաթ
369.74
+10.20