Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Լայն սպառման ապրանքների ոլորտի ամենաթանկ բրենդները-2014
21/10/2014 12:59
Կիսվել

Լայն սպառման ապրանքների ոլորտի ամենաթանկ բրենդները-2014

Լայն սպառման ապրանքների ոլորտի ամենաթանկ բրենդ է ճանաչվել ամերիկյան Gillette-ը, որը գնահատվում է 22,845 մլրդ դոլար: Interbrand գործակալության հրապարակած վարկանիշի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում բրենդի արժեքը նվազել է 9%-ով:

Վարկանիշի 2-րդ տեղում ամերիկյան Pampers-ն է` 14,078 մլրդ դոլար արժեքով, 3-րդ տեղում` ամերիկյան Kellogg’s-ը` 13,442 մլրդ դոլար արժեքով, 4-րդում` ֆրանսիական L’Oréal-ը` 10,162 մլրդ դոլարով: Մեկ տարվա ընթացքում Pampers-ի բրենդը թանկացել է 8%-ով, Kellogg’s-ինը` 4%-ով, իսկ L’Oréal-ի բրենդը` 3%-ով: Հնգյակը եզրափակում է ամերիկյան Colgate-ը` 8,215 մլրդ դոլար արժեքով (+5%):

Ընդհանուր առմամբ, Interbrand գործակալության հրապարակած` աշխարհի ամենաթանկ 100 բրենդների վարկանիշում ընդգրկվել է լայն սպառման ապրանքների ոլորտին պատկանող 10 բրենդ:

Նշենք նաև, որ Gillette-ը աշխարհի ամենաթանկ ապրանքային բրենդների 100-յակում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը, Pampers-ը` 30-րդը, Kellogg’s-ը` 32-րդը, L’Oréal-ը` 43-րդը և Colgate-ը` 50-րդ հորիզոնականը:

Երկրորդ հնգյակում ընդգրկվել են նաև ֆրանսիական Danone-ը (8,205 մլրդ դոլար), շվեյցարական Nestlé-ն (8 մլրդ դոլար), ամերիկյան Johnson & Johnson-ը (5,194 մլրդ դոլար), ամերիկյան Duracell-ը (4,935 մլրդ դոլար) և  Kleenex-ը (4,643 մլրդ դոլար):

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52