Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ովքեր են ՀՀ Ազգային Ժողովի միլիոնատեր պատգամավորները
23/10/2014 22:33
Կիսվել

Ովքեր են ՀՀ Ազգային Ժողովի միլիոնատեր պատգամավորները

«168 ժամ» պարբերականը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների դրամական միջոցների շարժը` ըստ նրանց լրացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրանց հայտարարագրած դրամական միջոցներին(առանց շարժական և անշարժ գույքի և առանց արժեթղթերի): Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ հաշվարկել են ոչ միայն պատգամավորների, այլև նրանց կանանց (ամուսինների) հայտարարագրած դրամական միջոցները։ Բոլոր տվյալները վերցված են Ethics.am կայքից։

2013-ի վերջի դրությամբ` ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միասին ունեցել են (հայտարարագրել են) 49.1 մլրդ դրամ, 80.7 մլն դոլար և 27.1 մլն եվրո։ Այս ամենը դոլարային արտահայտությամբ կազմում է 235.1 մլն դոլար։ 2013-ի սկզբին այդ գումարը կազմել է 172.7 մլն դոլար։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորների դրամական միջոցների ծավալը տարվա ընթացքում աճել է 62.4 մլն դոլարով կամ 40%-ով։

Ընդհանուր առմամբ, Ազգային ժողովում կան թվով 19 դոլարային միլիոնատեր պատգամավորներ։ Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամ են, 9-ը` ԲՀԿ-ական, և միայն մեկը`անկուսակցական (Արայիկ Գրիգորյանը)։

Ամենահարուստ պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է։ 2013-ի վերջին ԲՀԿ առաջնորդը հայտարարագրել է 25.5 մլրդ դրամ, 41.4 մլն դոլար և 23.9 մլն եվրո։ Դոլարային արտահայտությամբ Գ.Ծառուկյանի դրամական միջոցները կազմում են 134.2 մլն դոլար։ Այսինքն, Գ. Ծառուկյանն ավելի շատ դրամական միջոցներ ունի (կամ հայտարարագրել է), քան ԱԺ մնացած 130 պատգամավորները միասին վերցրած։

Երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է` իր տիկնոջ հետ։ Դոլարային արտահայտությամբ նրանց ընտանիքի դրամական միջոցները 2013-ի ընթացքում կազմել են 36.4 մլն դոլար։ Ընդ որում, Սամվել Ալեքսանյանի դրամական միջոցների մեծ մասը կնոջ հաշվին են։ Այսպես, Ալեքսանյանն ունի 8.2 մլն դոլար և 356.9 մլն դրամ, իսկ նրա կինը` 8.5 մլն դոլար և 7 մլրդ 724.6 մլն դրամ։ Ու թեպետ Ս.Ալեքսանյանի կնոջ դրամական միջոցները տարվա ընթացքում պակասել են (տարվա սկզբին եղել է 11.9 մլրդ), այդուհանդերձ, նա ավելի շատ գումար ունի, քան մյուս բոլոր պատգամավորների կանայք (ու ամուսինները) միասին վերցրած։

Երրորդ տեղում` ԱԺ պատգամավոր Հակոբ Գառնիկի Հակոբյանն է (8.5 մլն դոլար), ով իր գումարները պահում է միայն ՀՀ դրամով։ Հ. Հակոբյանը հայտարագրել է 2 մլրդ 80 մլն դրամ, իսկ նրա կինը` 1 մլրդ 420 մլն դրամ։

Ըստ հայտարարագրի, տարվա ընթացքում ամենից զգալի չափով աճել են ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանի դրամական միջոցները` 1 մլն 360 հազարից հասնելով 6 մլն 128 հազարի։ Իսկ մեկ այլ ԲՀԿ-ական Գուրգեն Արսենյանի և իր կնոջ դրամական միջոցները 7 մլն 788 հազար դոլարից տարվա ընթացքում նվազել են մինչև 3 մլն 689 հազար դոլար։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միլիոնատերերի շարքում չէ և դրամական միջոցներ չիհայտարարագրել` ոչ 2013-ի սկզբին, ոչ էլ վերջին։ Փոխարենը` 75.7 մլն դրամ հայտարարագրել է կինը, ում դրամական միջոցների ծավալը տարվա ընթացքում աճել է շուրջ 15 մլն դրամով։

Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին, ապա ՀՀԿ-ի պատգամավորների դրամական միջոցները դոլարային արտահայտությամբ տարվա ընթացքում պակասել են շուրջ 9.5 մլն դոլարով կամ 12.5%-ով:

Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է։ ԲՀԿ պատգամավորների դրամական միջոցներիծավալը 2013 թվականին կազմել է 163.6 մլն դոլար։ Այդ գումարի մեծ մասը բաժին է ընկնումԳ.Ծառուկյանին։ Եթե նրան պատկանող գումարները հաշվի չառնենք, ապա ԲՀԿ-ականպատգամավորների դրամական միջոցները կկազմեն 29.4 մլն դոլար։

Դրամական միջոցների ծավալով 3-րդ տեղում ՀՅԴ խմբակցությունն է։ ՀՅԴ-ի 5պատգամավորները 2013-ի վերջի դրությամբ հայտարարագրել են դոլարայինարտահայտությամբ, ընդհանուր առմամբ, 733 հազար դոլար։ Ընդ որում, ի տարբերություն մյուսխմբակցությունների, դաշնակցական պատգամավորների դրամական միջոցներն ավելացել են(տարվա սկզբին` 488 հազար դոլար)։ Ամենահարուստ ՀՅԴ-ական պատգամավորներն ենՄիքայել Մանուկյանը (383.4 հազար դոլար) և Արմեն Բաբայանը (285 հազար դոլար)։

ՕԵԿ խմբակցության անդամների դրամական միջոցները նախորդ տարվա վերջին կազմել են205.2 հազար դոլար։ Տարվա ընթացքում դրանք աննշան չափով նվազել են (2400 դոլարով): ՕԵԿամենահարուստ պատգամավորը Հեղինե Բիշարյանն է` 75 հազար դոլարով։

«Ժառանգության» 4 պատգամավորների դրամական միջոցների ծավալը 2013-ի վերջին կազմել է172.2 հազար դոլար։ Տարվա ընթացքում այդ թիվը նվազել է 39 հազար դոլարով։«Ժառանգությունից» ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրել է Թևան Պողոսյանը`իր կնոջ հետ (125.6 հազար դոլար)։

ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորների դրամական միջոցները 2013-ի վերջին դոլարայինարտահայտությամբ կազմել են 138.6 հազար դոլար (տարվա սկզբին` 237.3 հազար դոլար)։Ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրել է Ստեփան Դեմիրճյանը` իր կնոջ հետ (75հազար դոլար)։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69