Հաջորդ տարվանից Apple-ը դադարեցնում է iPhone 5C-ի վաճառքը
ՏՏ ոլորտի առաջատար Apple ընկերությունը 2015-ի կեսերին մտադիր է դադարեցնել iPhone 5C տեսակի սմարթֆոնների արտադրությունը:
Հիշեցնենք, որ iPhone 5C մոդելը թողարկվել էր 2013թ. աշնանը և հանդիսանում էր iPhone 5-ի բյուջետային տարբերակը: 2014-ին iPhone 6 և iPhone 6 Plus մոդելների թողարկումից հետո ամերիկյան ընկերությունը թեև iPhone 5C-ը թողեց շուկաներում, սակայն զգալի իջեցրեց գինը:
Ըստ որոշ աղբյուրների` 2015-ի կեսերին Apple-ի մատակարարները համարվող Wistron և Foxconn ընկերությունները կդադարեցնեն iPhone 5C-ի վաճառքը: Դեռևս հստակ չէ, թե երբ կդադարեցվի սմարթֆոնի վաճառքը, սակայն ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա աշնանը` iPhone-ի նոր սերնդի ավանդական ներկայացումից հետո: