
Microsoft-ը ձեռք է բերել Acompli սթարթափը
Ամերիկյան Microsoft կորպորացիան պաշտոնապես հայտարարել է Acompli ընկերության ձեռքբերման մասին, որը զբաղվում է iOS և Android օպերացիոն համակարգերի համար շարժական էլեկտրոնային փոստի հավելումների մշակմամբ: Microsoft-ում նկատում են, որ Acompli-ի ձեռքբերումը կազմում է կորպորացիայի ռազմավարության մի մասը, որի շրջանակներում փորձեր են արվում շարժական օպերացիոն համակարգերի կիրառումը առավել հարմար և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Նկատենք, որ ընթացիկ տարում հատուկ iPad-ի և iPhone-ի համար թողարկվել է Microsoft Office-ի փաթեթը:
Գործարքի արժեքը պաշտոնապես չի հաղորդվել, սակայն Re/code-ի տվյալներով` այն կազմում է ավելի քան 200 մլն դոլար: Microsoft-ում դեռևս չեն մեկնաբանել, թե ինչպիսի նախագծերի համար են կիրառվելու Acompli սթարթափի գաղափարները: