10. Աշխարհի ամենաշատ վարձատրվող թոփ-մենեջերները՝ Մարտին Ռոթբլաթ
«Բիզնես 24»-ը ներկայացնում է 2015թ. դրությամբ աշխարհում ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդկանց վարկանիշային աղուսյակը, ովքեր կամ տնօրենների խորհուրդի անդամ են, կամ գլխավոր գործադիր տնօրեն:
Մեր ուսումնասիրության արդյունքում ամենաբարձր աշխատավարձ ունեցող մարդկանց վարկանիշային աղուսյակի 10-րդ հորիզոնականում է հայտնվել «United Therapeutics» ընկերության գլխավոր տնօրեն և տնօրենների խորհուրդի անդամ Մարտին Ռոթբլաթը:
Մարտին Ռոթբլաթը գլխավորում է դեղերի արտադրությամբ զբաղվող և բժշկական ծառայություններ մատուցող « United Therapeutics » ընկերությունը: 2014թ. Մարտին Ռոթբլաթի աշխատավարձը բոնուսների հետ միասին կազմել է 38.218.299 դոլար: Ներկա պահին Ռոթբլաթը համարվում է աշխարհի ամենահարուստ տնօրենը: