Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline-ի ինտերնետ ռոումինգի ծառայությունները Վրաստանում կտրամադրվեն նույն պայմաններով ինչ Հայաստանում
30/07/2015 15:02
Կիսվել

Beeline-ի ինտերնետ ռոումինգի ծառայությունները Վրաստանում կտրամադրվեն նույն պայմաններով ինչ Հայաստանում

Beeline-ը տեղեկացնում  է, որ «Regular», «Premium», «Forsage» բջջային ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթներրի բաժանորդները, ինչպես նաև  «Mega 150», «Mega 300» и «Mega 500» ծառայությունների բաժանորդները կարող են Վրաստանում օգտվել ինտերնետ ռոումինգի ծառայությունից այն սակագներով, որոնք գործում են Հայաստանում: Բաժանորդներին հարկավոր է միայն ակտիվացնել ռոումինգ ծառայությունը, իսկ Վրաստանի տարածքում ընտրել Beeline ցանցը: 

«Beeline-ը հանդես է գալիս է հերթական աննախադեպ առաջարկով։  Գտնվելով հարևան երկրում՝ մեր բաժանորդները կարող են օգտվել բջջային ինտերնետից նույն սակագներով, որոնք գործում են Հայաստանում: Այս նախաձեռնությամբ մենք ձգտում ենք մեր բաժանորդների հանգիստը Վրաստանում դարձնել էլ ավելի հաճելի: Վրաստանում ձայնային ծառայություններից օգտվելու  համար առաջարկում ենք միանալ «Կապի մեջ+» ծառայությանը, որը հնարավորություն է ընձեռում ընդունել ցանկացած զանգ և զանգ կատարել Հայաստանի Beeline բջջային ցանց 24.99 դրամով: Վստահ եմ, որ արձակուրդային այս թեժ շրջանում մեր բաժանորդներն բարձր կգնահատեն մեր առաջարկները և կօգտվեն մեր պարզ և հարմար ծառայություններից անգամ Հայաստանի սահմաններից դուրս» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Առաջարկը գործում է մինչև 2015 թ.-ի սեպտեմբերի 15-ը:

Այս, ինչպես նաև ռոումինգային այլ ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով www.beeline.am պաշտոնական կայք:

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98