ՀԿԾՀ-ն թույլատրել է Օրանժ Արմենիան վաճառել Յուքոմին
ՀԿԾՀ-ն օգոստոսի 17-ին կայացած նիստի արդյունքում ընդունել է հետևյալ որոշումը.
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության 2015 թվականի օգոստոսի 14-ի No 01/11/9743-15 ու «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ 2015 թվականի
օգոստոսի 11-ի N374-15ԱՄ գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Համաձայնություն տալ «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ 100 տոկոս բաժնետեր «Օրանժ Պաղտիսիպասիոն» բաժնետիրական ընկերությանը պատկանող բաժնետոմսերն ամբողջությամբ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ օտարելուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: