
ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնաշերտ ինտերնետ, IP-հեռախոսակապ և IP հեռուստատեսության ծառայություններ է մատուցում Դիլիջանում Կենտրոնական բանկի ենթակայության տակ գտնվող տարածքներում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում գտնվող հյուրատանը սկսել է մատակարարել լայնաշերտ ինտերնետի, IP հեռախոսակապի և IP հեռուստատեսության ծառայություններ, ինչի շնորհիվ այցելուները կարող են օգտվել օպտիկամանրաթելային ապահով և հուսալի ուղիներով մատուցվող IP-ի հիման վրա գործող ծառայությունների փաթեթից:
Նոր սերնդի IP հաղորդակցության ծառայությունների մատուցումը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի երկարաժամկետ բիզնես ռազմավարության մաս է կազմում՝ միտված շուկայի դիվերսիֆիկացմանը: Այս լուծումն իր հերթին պայմանավորված է տեղեկատվական մեկ ընդհանուր միջավայրում ստացիոնար ու շարժական սարքերը, ինչպես նաև հեռուստատեսությունը կոնվերգենտ լուծումների միջոցով միավորելու աճող միտումներով: