Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ռոստելեկոմ. սահմանամերձ գյուղերի երեխաների երազանքներն իրականություն են դառնում
24/12/2015 17:49
Կիսվել

Ռոստելեկոմ. սահմանամերձ գյուղերի երեխաների երազանքներն իրականություն են դառնում

«Ռոստելեկոմը», համագործակցելով Բարի Ձմեռ Պապ նախագծի հետ, ամանորի նախաշեմին իրականացնում է երեխաների նվիրական երազանքներն ու ցանկությունները:

Բարի Ձմեռ Պապ նախագծի շրջանակներում www.santaclaus.am  կայքում տեղադրվում են սահմանամերձ մի շարք գյուղերի երեխաների՝ Ձմեռ Պապին ուղղված նամակները: Յուրաքանչյուրն, ով ցանկություն է հայտնում դառնալ Ձմեռ Պապ և իրականացնել երեխայի երազանքը, կայքում լրացնում է տվյալներն ու փոխանցում նվերը: Նախագիծն իրականացվում է «Համաչափ զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ կողմից։ «Ռոստելեկոմը» նախագծին միացել է 2015թ․ և իրականացրել որոշ երեխաների երազանքներ։

««Ռոստելեկոմն» այս տարի ակտիվ մասնակցություն է ունենում սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին ժպիտներ և ուրախություն պարգևելու գործում: Ամանորյա հրաշքը պետք է հյուրընկալվի յուրաքանչյուր երեխայի և մեր պարտքն ենք համարում հնարավորինս աջակցել նման նախագծերի կազմակերպիչներին: «Ռոստելեկոմի» կողմից ընկերության Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բարեգործական նախագծերն ակտիվ իրականացվում են ողջ տարվա ընթացքում և համոզված եմ, որ նման միջոցառումները չպետք է իրականացվեն միայն տոներին, այլ մշտական բնույթ պետք է կրեն»,—նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Համաչափ զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ կողմից նախագիծն իրականացվում է 2008 թվականից։ 2015թ․ համար աշխատակիցներն արդեն իսկ 300 նամակների հեղինակ երեխաների նվերներով բարձված դեկտեմբերի 27-ին և 28-ին մեկնելու են սահմանամերձ գյուղեր Ձմեռ պապի առաքելությունն իրականացնելու։ Կազմակերպության պնդմամբ, Ձմեռ Պապը մշտապես նախատեսվածից ավելի շատ երեխաների է նվերներ հանձնում։

«Մեր ծրագիրն ունի  մի քանի նպատակ․ առաջին հերթին ցանկանում ենք պահպանել երեխաների հավատը, սպասումները դեպի լավը, դրականը, այսինքն՝ Ձմեռ պապին ընկալելու ոչ միայն որպես հեքիաթային կերպար, այլ առհասարակ բարի նպատակների իրականացման խորհրդանիշ։ Եվ երկրրորդ՝ ծրագիրն ուղղված է սահմանամերձ գյուղերի երեխաներին, ովքեր գտնվելով կիսապատերազմական իրավիճակում, հեռու գտնվելով քաղաքի ժամանցի հնարավորություններից, առավել քան այլոք կարիք ունեն ջերմության և ուշադրության։ «Ռոստելեկոմի» նման խոշոր ընկերությունների ներգրավվածությունը նախագծին հսկայակեն դերակատարում է ունենում ծրագրի կայացման գործում։»,— նշեց «Համաչափ զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ նախագահ Մակար Եղիազարյանը։

«Ռոստելեկոմն» անամպ ու խաղաղ երկինք է մաղթում բոլոր երեխաներին:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) – Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-« մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98