Բելառուսի առաջին դոլարային միլիարդատերն է դարձել World of Tanks-ի հեղինակը
Հանրահայտ World of Tanks խաղի հիմնադիր Վիկտոր Կիսլիի կարողությունն անցել է մեկ միլիարդ դոլարից, այս մասին հայտնում Բլումբերգ գործակալությունը։ Տեղեկատվության համաձայն այժմ Կիսկիի կողմից հիմնադրված Wargaming ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 1.5 մլրդ դոլար։
Իր կարողության մասին խոսելիս Կիսլին նշել է, որ իր ապրելակերպը չի փոխվել և նախկինի պես համեստ կյանք է վարում։
Նշենք, որ Wargaming ընկերության խաղերը խաղում է ավելի քան 110 մլն օգտատեր։ Անցյալ տարի ընկերության եկամուտը կազմել է 590 մլն դոլար։ World of Tanks-ը նաև հանդիասնում է Բելառուսի ամենախոշոր հարկատու։