
Վիվասել-ՄՏՍ․ Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ զանգերն ու ռոումինգի սակագինը կկազմի 5 դրամ
Վիվասել-ՄՏՍ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Վերընշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:
Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում: