
PicsArt. 20 մլն $` ասիական շուկայում ընդլայնման նպատակով
Հայկական ամենահաջողած մոբայլ նախագիծ PicsArt-ը հերթական անգամ խոշոր գումար է ներգրավել՝ ասիական շուկա ընդլայնման նպատակով։ Այս մասին հայտնում է Geek.am կայքը։
DCM Ventures և Siguler Guff & Company ներդրումային հիմնադրամներից ներգրավվել է 20 մլն դոլար, ինչի արդյունքում PicsArt-ի կողմից ներգրավված գումարի ընդհանուր ծավալը հասել է 45 մլն դոլարի։
Հիշեցնենք, որ PicsArt-ը հիմնադրվել է 2011թ․-ին՝ Հովհաննես Ավոյանի կողմից։ Հարթակից ամսական օգտվում է 75 մլն օգտատեր։