Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության համար արդեն ընդունվում են հայտեր
04/05/2016 16:34
Կիսվել

«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության համար արդեն ընդունվում են հայտեր

ՀՀ վարչապետի 2016 թվականի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության համար արդեն ընդունվում են հայտեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ից, ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատելու և սատարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ մի քանի անվանակարգերում: Մասնավորապես, ցանկացողները կարող են մրցել «Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար», «Լավագույն սկսնակ կին գործարար», «Լավագույն արտահանող կին գործարար» անվանակարգերում:

Մրցույթի սկզբունքներն են` յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի համար՝ իր ընտրությամբ, յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ մեկական Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար, հաղթողների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով:

Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ի դեմս Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի:

Մրցույթի մասին հայտարարությունը և յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտաձևերը տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության (http://www.mineconomy.am) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի (http://www.smednc.am) կայքերում: Լրացված հայտաձևերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև 2016 թվականի մայիսի 23-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52