Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Beeline. Միրզոյանի անվան քառյակի բարեգործական համերգ` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան
02/06/2016 11:17
Կիսվել

Beeline. Միրզոյանի անվան քառյակի բարեգործական համերգ` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Այսօր` հունիսի 1-ին Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի բարեգործական համերգը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Համերգը կայացավ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Համերգի ընթացքում քառյակը հանդես եկավ դասական երաժշտության մասին համերգ-դասախոսությունով` նախատեսված տարբեր տարիքային խմբերի հանդիսատեսի համար:

«Շնորհավորում եմ բոլոր մանուկներին այս հրաշալի ու պայծառ տոնի կապակցությամբ և մաղթում, որ նրանց բոլոր օրերը հագեցած լինեն այսօրվա դրական լիցքերով ու ժպիտներով: Երեխաները մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում, և մենք ուրախ ենք աջակցել այն միջոցառումներին, որոնք օգնում են երեխաների կյանքը դարձնել ավելի լավը և նրանց համար կերտել պայծառ ապագա», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Բարեգործական միջոցառումների շրջանակում թանգարանում նաև բացվեց «Այբ» դպրոցի, IQ մանկապարտեզի և «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունիսի 15-ը: Տեղի ունեցավ նաև ֆիլմի դիտում: Միջոցառումներից ստացված շահույթը կփոխանցվի արտասահմանում բուժման կարիք ունեցող երեխաների օգնության հիմնադրամին:

Հիշեցնենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և հայտնի են դարձել  ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգևներ և մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: 2015 թ. նոյեմբերից Քառյակը պաշտոնապես հանդիսանում է լարային գործիքների համար լարեր և աքսեսուարներ արտադրող «D’addario Kaplan” – “D’Addario artist» ամերիկյան ընկերության տարածաշրջանային դեմքը: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88