Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Օտարերկրացի զբոսաշրջիկներին կառաջարկվեն հայ-իրանական տարածաշրջանային տուրփաթեթներ
06/06/2016 11:14
Կիսվել

Օտարերկրացի զբոսաշրջիկներին կառաջարկվեն հայ-իրանական տարածաշրջանային տուրփաթեթներ

Հայաստանի ու Իրանի միջև առանց վիզայի ռեժիմն ակտիվություն կհաղորդի զբոսաշրջային փոխայցերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Նախ ասենք, որ առանց վիզայի ռեժիմը դրական է ոչ միայն զբոսաշրջության ոլորտի համար: Այն կարևոր է երկու երկրների միջև համագործակցության, տնտեսական, միջմշակութային կապերի ամրապդնման գործում: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա այս բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության օրակարգում հիմնական կարևոր հարցերից է երկու երկրների միջև զբոսաշրջային փոխայցելությունների քանակի ավելացումը: Եվ սա, իհարկե, ոչ միայն տնտեսական նշանակությունից ելնելով, կարևորվում է նաև զբոսաշրջության զարգացման միջոցով երկու բարեկամ երկրների միջև միջմ շակութային կապերի ամրապնդումը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Անդրադառնալով Հայաստան-Իրան զբոսաշրջային փոխայցերին` Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ավելի շատ Իրանից զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, քան Հայաստանից` Իրան: 2015 թվականին 2014-ի համեմատ Իրանից եկած զբոսաշրջիկների այցելություններն ակտիվացել են: Գրանցվել է շուրջ 144 հազար այցելություն: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում, 2015-ի առաջին եռամսյակի համեմատ 40 տոկոսով ավելացել է Իրանից Հայաստան այցելությունների թիվը: Իրանից զբոսաշրջային այցելությունների 70 տոկոսը ընտանիքներով են: Մեծ մասը գալիս է անհատական նախաձեռնությամբ:

Հայաստան այցելած իրանցիները նախընտրում են և’ Երևանը, և’ Հայաստանի մարզերը, նրանք այցելում են զբոսաշրջային գրավչության վայրեր` կապված իրենց այցի տևողությունից: Մեխակ Ապրեսյանի խոսքով, պետք է անել ամեն ինչ, փոխայցելություններն ակտիվացնելու համար: Դա ենթադրում է, որ աշխատանք է տարվելու երկու երկրների զբոսաշրջային ընկերությունների հետ, նրանց միջև գործարար կապերի հաստատման ուղղությամբ:

Ի դեպ, Իրանի հետ համագործակցության օրակարգում է նաև Իրան-Հայաստան տարածաշրջանային զբոսաշրջային արդյունքի ձևավորման հարցը: Այսինքն` այլ երկրների զբոսաշրջիկներին կներկայացվի տուրիստական փաթեթ մեկ այցելությամբ Հայաստանում ու Իրանում լինելու համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52