Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ – ՆՈՐ ԱՎԱՆԴ «ՎՏԲ-ՀԱՂԹԱՆԱԿ»
12/05/2009 11:50
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ – ՆՈՐ ԱՎԱՆԴ «ՎՏԲ-ՀԱՂԹԱՆԱԿ»

«ՎՏԲ-Հայաստան» բանկից հայտնում են, որ բանկը սկսել է ընդունել նոր, ժամկետի ավարտին տոկոսագումարների վճարմամբ, ժամկետային ավանդ` «ՎՏԲ-Հաղթանակ»:

1. Ավանդի համար սահմանվում են հետևյալ ժամկետները և տարեկան տոկոսադրույքները` ժամկետ 91 օր, ՀՀ դրամ`100 000-ից սկսած 11.00%+*2.00%, ԱՄՆ դոլար` 300-ից սկսած 9.00%+*1.00%, Եվրո` 300-ից սկսած 8.00%+*1.00%, ՌԴ Ռուբլի`10 000-ից սկսած 6.00%+*1.00%:

*Հատուկ բարձր %-ային առաջարկ ֆիզիկական անձանց հետևյալ խմբերին. Պատերազմի վետերաններ` պատերազմի մասնակցի վկայականի ներկայացմամբ,  ՀՀ և ՌԴ Պաշտպանության նախարարության գործող զինծառայողներ և թոշակառուներ` վկայականի ներկայացմամբ, ՀՀ և ՌԴ Ազգային անվտանգության ծառայության Պաշտպանության նախարարության և Դաշնային անվտանգության, Ներքին Զորքերի և Դատախազության համակարգերի աշխատակիցներ և թոշակառուներ` վկայականի ներկայացմամբ:

2. Ավանդը ընդունվում է մինչև 31.08.2009:

3. Ավանդը ընդունվում է ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից:

4. Ավանդը կարող է ներդրվել նաև հօգուտ երրորդ անձի, ընդ որում 1 կետի հատուկ առաջարկը
գործում է ավանդը ներդնողի նկատմամբ:

5. Ավանդը ներդրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլիով:

6. Ավանդի ներդրման նվազագույն գումարը` 100 000 ՀՀ դրամ, 300 ԱՄՆ դոլար, 300 եվրո, 10 000 ՌԴ
ռուբլի:

7. Ավանդի ժամկետը սահմանվում է 91 օր:

8. Ավանդի դիմաց տոկոսները վճարվում են ժամկետի ավարտին:

9. Ավանդը առանց լրացուցիչ մուտքագրումների և առանց ելքագրումների է:

10. Ավանդի առավելագույն չափը սահմանվում է մինչև 50.0 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ):
50.0 մլն ՀՀ դրամից (կամ համարժեք արտարժույթից) ավելի գումարի ավանդները ներգրավվում են
պայմանագրային հիմունքներով:

11. Ավանդի գործողության ընթացքում Բանկը Ավանդատուին տրամադրում է VISA Int. վճարային համակարգի պլաստիկ քարտ հետևյալ սակագնային պայմաններով`բանկային քարտի թողարկում` 0 ՀՀ դրամ, քարտի սպասարկման տարեկան վճար` 0 ՀՀ դրամ, քարտային հաշվի չնվազող մնացորդ` 0 ՀՀ դրամ, քարտի սպասարկման բոլոր այլ սակագները` համաձայն Բանկում գործող սակագների: Քարտի տեսակը որոշվում է Ավանդի գումարից կախված` VISA Electron` մինչև 1 մլն ՀՀ դրամ (համարժեք արտարժույթով) ավանդի դեպքում, VISA Classic` 1 մլն – 6.999 մլն ՀՀ դրամ ներառյալ (համարժեք արտարժույթով) ավանդի դեպքում, VISA Gold` 7.0 մլն ՀՀ դրամից (համարժեք արտարժույթ) և ավելի բարձր ավանդի դեպքում:

12. Ավանդի համար սահմանված տոկոսային եկամուտը Ավանդատուի ցանկությամբ փոխանցվում է
Բանկում Ավանդատուի անունով բացված քարտային կամ այլ բանկային հաշվի:

13. Ավանդը կարող է վերադարձվել ժամկետից շուտ: Ավանդատուի կողմից Ավանդը ժամկետից շուտ
պահանջի դեպքում, Բանկը կատարում է տոկոսների վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում
ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդների համար սահմանված տարեկան տոկոսադրույքով:

14. Ավանդի ներգրավումը իրականացվում է Ավանդատուի ներկայությամբ` իր անձը հաստատող
փաստաթղթերի ներկայացմամբ:

15. Ավանդը կարող է ներդրվել նաև Ավանդատուի լիազոր ներկայացուցչի կողմից, Բանկի հետ ավանդի
ներգրավման պայմանագիր կնքելու և ավանդի գումարը մուծելու մասին նոտարի կողմից
վավերացված լիազորագրի և լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի
ներկայացմամբ:

16. «ՎՏԲ-Հաղթանակ» ժամկետային ավանդը ապահովագրված է «Ֆիզիկական անձանց բանկային
ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափերով:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08