Beeline. մեկնարկում է «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնը
Beeline-ը «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացման մասին: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 15-17-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտ գտնվող «Վիշապ» լողափում:
Փառատոնի շրջանակում հանդես կգան ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հեղինակային երգի կատարողներ: Տեղի կունենան նաև «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ և փորձառու կատարողների միջև, համերգային փոքրիկ ծրագրեր սիրված երգահանների մասնակցությամբ և մշակութային միջանկյալ հանդիպումներ:
«Beeline-ի կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակում մենք կարևորում ենք այն միջոցառումները, որոնք ուղղված են հատկապես երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծմանը և նրանց կյանքն ավելի լավը դարձնելուն: Ուրախ ենք այսօր հայտարարել «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնին աջակցության մասին, որն ինքնադրսևորման և փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություններ կլինի երիտասարդ հեղինակ-կատարողների համար: Վստահ եմ` փառատոնը կբացահայտի բազմաթիվ նոր տաղանդավոր երիտասարդների անուններ, ովքեր կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:
«Հեղինակային երգի փառատոնները համախմբում են հայ հեղինակ-կատարողներին, կապ են ստեղծում տարբեր սերունդների երգահանների միջև, ծառայում են հրաշալի հարթակ փորձի փոխանակաման համար, ինչպես նաև այս ժանրի սիրահարներին հնարավորություն են տալիս վայելելու հեղինակային երգի տարբեր սերունդների յուրօրինակ կատարումները: «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի Ակումբի հետ համատեղ նախաձեռնել է հեղինակային երգի համահայկական «Հուսո Առագաստ 2016» փառատոնը` վերցնելով իր վրա այդ դերը», – նշեց «Սիվիլ Արտ» մշակութային Հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:
«Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:
Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնին մասնակացության հայտերն անհրաժեշտ է ուղարկել info@bardclub.am էլ. հասցեին մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Փառատոնին մասնակցելու հնարավորություն կունենան Երևանում կազմակերպված լսումների արդյունքում ընտրված լավագույն հեղինակ-կատարողները:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով 010 349853 կամ 091 406874 հեռախոսահամարներին:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: