Արծվիկ ՄԻնասյանն ընդունել է AVIC INTL PROJECT ENGINEERING ընկերության ներկայացուցչին
Հունիսի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել չինական AVIC INTL PROJECT ENGINEERING ընկերության Արևելեյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ներկայացուցչության ղեկավար Սինգ Մենգին:
Ողջունելով հյուրին` նախարարը ներկայացրել է ՀՀ ներդրումային քաղաքականությունը, անդրադարձել այն ոլորտներին, որտեղ կարող են համագործակցության հնարավորություններ ստեղծվել:
Սինգ Մենգը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և կարճ տեսաֆիլմի միջոցով ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացնում է ընկերությունը, անդրադարձել այն ոլորտներին, որտեղ չինական ընկերությունը ներդրումներ կատարելու հետաքրքրություն է տեսնում, այդ թվում` էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտները:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել տեղեկատվություն փոխանակելու պայմանավորվածություն` համագործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ: