Բիզնես

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 71.49+0.04 WTI - 67.62+0.34
COMEX:  GOLD - 2791.10+0.98 SILVER - 34.40+1.03
COMEX:  PLATINUM - 1056.90+0.46
LME:  ALUMINIUM - 2645.50-1.20 COPPER - 9541.50-0.64
LME:  NICKEL - 16015.00-0.94 TIN - 31429.00+0.33
LME:  LEAD - 2030.50-0.76 ZINC - 3139.00+1.19
FOREX:  USD/JPY - 153.32+0.24 EUR/GBP - 1.0814+0.07
FOREX:  EUR/USD - 1.0814+0.07 GBP/USD - 1.2997+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42233.05-0.36 NASDAQ - 18712.75+0.78
STOCKS US: S&P 500 - 5832.92+0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.39+0.96 TOPIX - 2703.72+0.81
STOCKS CHINA:  HANG SENG - 20380.64-1.55 SSEC - 3266.24-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8219.61-0.80 CAC40 - 7511.11-0.61
STOCKS EUR:  DAX - 19478.07-0.27
30/10/2024  CBA:  USD - 387.05-0.01 GBP - 502.08-0.44
30/10/2024  CBA:  EURO - 419.37+1.23
30/10/2024  CBA:  GOLD - 34459.15+339.46 SILVER - 424.90+9.45
Beeline. նոր «Neo Max» ծառայությունների փաթեթ` «Մեկ ամիսն անվճար» հատուկ առաջարկով
29/06/2016 14:29
Կիսվել

Beeline. նոր «Neo Max» ծառայությունների փաթեթ` «Մեկ ամիսն անվճար» հատուկ առաջարկով

Beeline-ը հայտարարում է «Մեկ ամիսն անվճար» հատուկ առաջարկով «Neo Max» ծառայությունների փաթեթի գործարկման մասին: Ծառայությունների փաթեթը ներառում է բջջային կապ, SMS-հաղորդագություն, ինչպես նաև ինտերնետ՝ տանը և բջջայինին։

Նոր «Neo Max» ծառայությունների փաթեթը ներառում է անսահմանափակ ելքային զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, 150 SMS-հաղորդագություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաև մաքսիմալ արագությամբ ֆիքսված ինտերնետ բաժանորդի հասցեում։ Ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձը կազմում է 5990 դրամ է: Ծառայության առաջին ամիսը տրամադրվում է անվճար։

«Կապի ծառայությունները դարձնելով էլ ավելի պարզ և հարմար, Beeline-ը կատարելագործում է գործող փաթեթային առաջարկները, փորձում է տալ բաժանորդին ամեն ինչ և միանգամից, ընդ որում` առավելագույնս ցածր գնով: Մենք ստեղծել ենք ՀՀ հեռահաղորդակցության շուկայում նմանը չունեցող յուրահատուկ փաթեթային առաջարկ։ Առաջին անգամ բաժանորդի ֆիքսված ինտերնետի արագությունը չի սահմանափակվի։ Մեր բաժանորդները կստանան շատ արագ ինտերնետ տանը և իրենց բջջային հեռախոսներին, անսահմանափակ ներցանցային զանգեր, SMS-հաղորդագրությունների մեծ փաթեթ և շահավետ գին դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու  համար: Մեր առաջարկի հիմնական առավելություններից է միասնական հաշիվը, որը բաժանորդը ստանալով իր բջջային հեռախոսին, հնարավորություն է ունենում վճարել կապի բոլոր ծառայությունների դիմաց՝ լիցքավորելով միայն բջջային հեռախոսահամարը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեկ ամիսն անվճար» հատուկ առաջարկով «Neo Max» ծառայությունների փաթեթին կարող են միանալ ինչպես նոր,այնպես էլ գործող Hi-Line/FTTB բաժանորդները։ Հաճախորդները կնքում են  ծառայությունների փաթեթին 13 ամսով բաժանորդագրման պայմանագիր և նրանց Beeline Ինտերնետ ծառայության օգտագործման  համար տրամադրվում է Wi-Fi մոդեմ:

Նոր «Neo Max» ծառայությունների փաթեթին միանալիս ADSL ցանցի միջոցով տրմադրվող ինտերնետ արագությունը կարող է հասնել մինչև 18 ՄԲ/Վ՝ կախված բաժանորդի հեռախոսագծի որակից, իսկ FTTB ինտերնետի բաժանորդների մոտ՝ մինչև 100 ՄԲ/Վ։ Դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ֆիքսված և բջջային ցանցեր կատարված ելքային զանգերը տարիֆիկացվում են րոպեն 15,9 դրամ։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:  «Neo Max» ծառայությունների փաթեթին կարելի է միանալ Beeline գրասենյակներում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

30/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.01
Եվրո (EUR)
419.37
+1.23
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
140.68
-0.50
34459.15
+339.46
Արծաթ
424.90
+9.45