Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Երիտասարդ հայ գործարարների ֆորում` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից
15/07/2016 15:50
Կիսվել

Երիտասարդ հայ գործարարների ֆորում` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից

Հայաստանում առաջին անգամ մեկ հարկի տակ են հավաքվել մոտ 7 տասնյակ երիտասարդ հայ գործարարներ` Հայաստանից, Արցախից, Սփյուռքից: Նրանք եռօրյա ֆորումի ընթացքում փորձելու են գտնել փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության եզրեր, բացահայտել բիզնես զարգացման մարտահրավերները եւ միասին փնտրել դրանց հաղթահարման ուղիները: Երեւանում հուլիսի 15-ին մեկնարկած Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորումը կշարունակվի մինչեւ հուլիսի 22-ը: Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական հատվածներից՝ հուլիսի 15-17-ը տեղի կունենա համաժողով, իսկ հուլիսի 18-22-ը զբոսաշրջային այց Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային եւ տեսարժան վայրեր: Ֆորումը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախաձեռնությամբ: Միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 30 հայ երիտասարդ գործարարներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լիտվայից, Թուրքիայից, Իսրայելից, Իրանից, ԱՄԷ-ից: Մասնակցո ւմ են նաեւ 40 երիտասարդ գործարարներ Հայաստանից եւ 20-ը՝ Արցախից:

«Ֆորումի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի բիզնես միջավայրին, իրավական դաշտին, ներդրումային եւ արտահանման արտոնյալ պայմաններին: Ծրագրում ներառված են կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված ՏՏ ոլորտին, ստարտափերի զարգացման հեռանկարներին, զբոսաշրջության ոլորտին, տնտեսության միջազգային զարգացման հեռանկարներին, ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններին: Տեղի են ունենալու B2B (բիզնեսը բիզնեսի հետ) հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցները մշակելու են համատեղ բիզնես նախագծեր: Ֆորումի ընթացքում կներկայացվեն նաեւ բիզնես գաղափարներ, եւ լավագույնները հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպայում կայանալիք բիզնես ներդրումային ֆորումին: Ելույթներով հանդես կգան աքսելերացիոն ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, որոնք կներկայացնեն իրենց գործունեությունը: Ֆորումը կրելու է ամենամյա բնույթ»,- ասաց Ավետիսյանը:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նման միջոցառումը լայն հնարավորություն է թե հայրենիքում, եւ թե հայրենիքի սահմաններից դուրս գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում հայ գործարարներին միավորելու համար: Հատկանշական է, որ ֆորումը նախաձեռնել են երիտասարդները, քանի որ արդեն բյուրեղացել է այն անհրաժեշտությունը, որպեսզի հատկապես երիտասարդներն առանձնացնեն իրենց ֆորումը, այլ ոչ թե օգտագործեն միայն այլ հարթակներ: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ մասն ակցելով այլ երկրների տնտեսական կյանքին, հայ երիտասարդ գործարարները կապը չեն կտրում նաեւ հայրենիքի հետ: «Երիտասարդության մեջ հատկապես նման ձգտումները խիստ ոգեւորիչ են: Կարծում եմ, որ Հայաստանում նրանք կգտնեն ինքնարտահայտվելու, ինքնադրսեւորվելու հնարավորություններ, ինչպես նաեւ կստեղծեն գործարար կապեր, որոնք նրանց համար կլինեն հարատեւ եւ կայուն, կբացահայտեն բիզնեսի նոր տեսակներ՝ իրենց գործունեությունը թե հայրենիքում եւ թե արտասահմանում ընդլայնելու համար: Նրանք իրենց նպաստը կբերեն Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ արտահանման խթանմանը: Կարծում եմ, որ այս մտայնությունը մեր մտքում պահելով եւ միասնականությունը վեր դասելով՝ մենք կարող ենք իրապես հասնել մեծ հաջողությունների»,-ասաց փոխվարչապետը և ֆորումի մասնակիցներին մաղթեց արգասաբեր աշխատանք՝ միմյանց հետ շփվելու եւ նոր գործարար կապեր ստեղծելու համար, որոնք հետագայում եւս օգտակար կլինեն երիտասարդ գործարարների համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հատկանշական համարեց, որ ֆորումը տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի 25-ամյա տարեդարձի առիթով: Մատնանշելով ֆորումի անվանումը՝  «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորում», նախարարը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այս չորս շատ կարեւոր բառերի վրա: ««Երիտասարդ» բառն ինքնին նշանակում է գաղափարներ, երազանքներ, նախագծեր, նոր սկիզբ: Երիտասարդն այն շատրվանն է, որից հորդում է միտքը, տաղանդն ու ստեղծագործությունը: «Գործարար» բառն այս կոնտեքստում նշանակում է, որ ուժով ու գաղափարներով լեցուն երիտասարդներդ դառնալու եք գործի մարդիկ, քանզի դարեր շարունակ օտար երկրներում հայերին են պատվիրակել վաճառականության, առեւտրի, գործարարության խնդիրները: Պատահական չէ, որ այսօր աշխարհով մեկ սփռված լինելով, հայերը գործարար մեծ հաջողությունների են հասնում: Հավատացած եմ, որ դուք, այստեղ ծանոթանալով մեր գործարար միջավայրին, մեր հնարավորություններին, հաստատ գործարարության մեծ արժեքներ կստեղծեք: «Համահայկական» նշանակում է, որ ձեզանում հայրենասիրությունը ավելի առաջնային է, որ դուք մտածում եք Հայաստանն ու հա մահայկականությունը հզորացնելու եւ զարգացնելու մասին. այն հայրենիքը, որն այս պահին ձեզ նման երիտասարդները սահմանին կանգնած պահում եւ պահպանում են: Այն երիտասարդներն, ովքեր արյուն են տալիս հայրենիքի պաշտպանության համար, իսկ դուք պետք է քրտինք, միտք, գործ տաք հայրենիքի համար: Եվ վերջապես՝ «ֆորում», այսինքն` հավաք. հավաքվել եք, որպեսզի համատեղ ուժերով, միասնաբար նախագծեք, գործեք, ստեղծեք հայրենիքի համար: Հայերին համախմբելու կարեւորագույն կարգախոս են դարձել մեծն Չարենցի բառերը, որ մեր ուժը մեր միասնության ու մեր հավաքականության մեջ է »,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի դիտարկմամբ` Երիտասարդ գործարարների միությունն իր գործունեությամբ հնարավորություն է ստեղծում պետական-մասնավոր բանավեճի, երկխոսության համար: Նմանատիպ նախաձեռնությունը, որը միավորում է հայրենիքի եւ սփյուռքի երիտասարդ գործարարներին, թույլ է տալիս անցկացնել կարեւոր ու հետաքրքրական թեմատիկ քննարկումներ: Խոսքը կվերաբերի ներդրումային գրավչությանը, ԵԱՏՄ առավելություններին, ՏՏ ոլորտին եւ այլն. յուրաքանչյուր ոլորտ ունի իր խնդիրներն ու առավելությունները, որոնք պետք է բաց ու թափանցիկ քննարկվեն: «Կարծում եմ՝ շատ արդյունավետ ու օգտակար կլինի սույն միջոցառումը ու վստահ եմ, որ այն չի կրի զուտ ֆորմալ բնույթ»,-ասաց փոխնախարարը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն էլ ընդգծեց, որ սա այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանում կարելի է գործարարությամբ զբաղվել, երբ ամեն ինչ դեռ առջեւում է: «Դուք հիմա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք: Պետությունը մասնավորի հետ համատեղ պատրաստ է առաջ գնալու եւ ընդհանրապես, բոլոր ձեր նախաձեռնություններն աջակցելու ու փորձելու կյանքի կոչել: Միանշանակ, տեսնելով այս ոգեւորությունը, կարծում եմ, որ մենք կունենանք ամենամյա նոր հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88