Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՁԻՀ. կայացավ «ISTC Think Day with Academia» միջոցառումը
10/10/2016 14:33
Կիսվել

ՁԻՀ. կայացավ «ISTC Think Day with Academia» միջոցառումը

Հոկտեմբերի 7-ին կայացավ «ISTC Think Day with Academia» միջոցառումը, որը նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)՝ միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելու,  տեխնոլոգիական կրթությունը խթանելու և շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստելու նպատակով:

«ISTC Think Day with Academia»-ի  ընթացքում տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը: ISTC Ակադեմիա ուսումնական ծրագիրն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող տարբեր համալսարաններից: 4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝ տեխնոլոգիական ու բիզնես: Այնուհետև մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա: Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, ինչպես նաև ստացավ ծրագրի մասնակցության վկայականներ:  

«Մեր թիմը ստեղծել է Shopping Adviser նախագիծը, որը բջջային հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս մարդկանց հեշտ և արագ կատարել գնումներ: Այցելուն հավելվածում նշում է ապրանքը, գույնը, ձևը, չափսը, գնային սահմանը, և հավելվածը նրան ուղեցկում է դեպի այն խանութը, որտեղ առկա է նշված տվյալներին համապատասխան ապրանքը»,-  նախագիծը ներկայացրեց Jarvis թիմի անդամ Մարիամ Սիմոնյանը, ով Երևանի պետական համալասարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է:

«Menony թիմը, որը բաղկացած է 5 հոգուց, մշակում է հավելաված՝ Ռոբոտ հոգեբան:  Այն օգնում է մարդուն իր առօրյա հոգեբանական խնդիրները լուծելու հարցում, իսկ երբ ռոբոտը մարդու մոտ նկարտում է ավելի խորը հոգեբանական խնդիրներ, նրան առաջարկում է դիմել իրական հոգեբանին»,- նախագծի մասին պատմեցին թիմի անդամներ Անժելա Իսակովան և Վիկտորյա Մարկոսյանը:

«ISTC Think Day with Academia»-ի  միջոցառման շրջանակում քննարկվեցին նաև ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների և հետազոտական ինստիտուտների զարգացման միտումներն ու առկա խնդիրները, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ներկայացվեց Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունների զարգացմանն ուղղված գաղափարներն ու տեսլականը:

Միջոցառմանը ներկա էին տարբեր համալսարանների դասախոսներ և ուսանողներ, ովքեր արդեն ISTC համայնքի անդամ են: Մինչև այսօր, IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 100 դասընթացներ և սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 1000 ուսանող և 100 դասախոս:

Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 17-ից կմեկնարկի ISTC Ակադեմիա ուսումնական նոր ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված ուսանողները:

Հաջողակ ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու պրակտիկայի ծրագրին, ստեղծել սեփական ստարտափը, աշխատել ISTC կենտրոնի գործընկեր կազմակերպություններում կամ դառնալ կենտրոնի հետազոտական խմբի անդամ:

Հայաստանում Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) հիմնադրվել է ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, IBM կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Երևանի պետական համալսարանի կողմից:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը տեղակայված է ԵՊՀ-ի տարածքում, սակայն ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երը և մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներից, այդ թվում Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարանից, կենտրոնի ծրագրակազմից և սարքավորումներից, իսկ կենտրոնի անձնակազմը և IBM փորձագետները պատրաստ են աջակցելու ցանկացած հարցում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12