Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Գազպրոմ Արմենիան նոր ղեկավար ունի՝ Հրանտ Թադևոսյանը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրեն
25/10/2016 22:08
Կիսվել

Գազպրոմ Արմենիան նոր ղեկավար ունի՝ Հրանտ Թադևոսյանը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրեն

Այսօր «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ղեկավարած պատվիրակությունը այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: Ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին և շնորհակալություն հայտնել Ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին համատեղ աշխատանքի համար:

«Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Հարությունյան, նոր պաշտոնի նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնում մեր համատեղ աշխատանքի, համագործակցության համար», – ասել է Ալեքսեյ Միլլերը:

Ներկայացնելով Հրանտ Թադևոսյանին՝ «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահը նշել է, որ նա իր ախատանքային գործունեության տասնյակ տարիներ նվիրել է Հայաստանի գազի ոլորտին: Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրենին և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու և բարդ պաշտոնում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության դրական արդյունքներին, որոնք վերաբերում են բաժանորդների թվի ավելացմանը, գազաբաշխիչ ցանցի զարգացմանը, գազի սպառման ծավալների աճին: Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս:

«Էլեկտրաէներգետիկայի առումով շարունակում ենք առաջ շարժվել և այս ուղղությամբ ունենք մեծ ներուժ, այդ թվում արտահանման համար: Ցանկանում եմ նշել, որ այս առումով „Գազպրոմ Արմենիա“-ն կարող է վստահ լինել իր տնտեսական ապագայի հարցում», — նշել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը:

Խոսելով ձմռան շրջանին նախապատրաստվելու մասին՝ Ալեքսեյ Միլլերը ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից համապատասխան բոլոր աշխատանքները կատարված են 100 տոկոսով:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92