Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 438.00+1.00
OIL:  BRENT - 109.55+2.27 WTI - 98.09+4.17
COMEX:  GOLD - 4576.30-0.53 SILVER - 69.53-1.93
COMEX:  PLATINUM - 1920.10-4.61
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 159.22+0.59 EUR/GBP - 1.157+0.11
FOREX:  EUR/USD - 1.157+0.11 GBP/USD - 1.334-0.48
STOCKS RUS:  RTSI - 1065.32-2.11
STOCKS US: DOW JONES - 45577.47-0.96 NASDAQ - 21647.61-2.01
STOCKS US: S&P 500 - 6506.48-1.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 51515.49-3.48 TOPIX - 3486.44-3.41
STOCKS CHINA:  HANG SENG - 24382.47-3.54 SSEC - 3813.28-3.63
STOCKS EUR:  FTSE100 - 9918.33-1.44 CAC40 - 7665.62-1.82
STOCKS EUR:  DAX - 22380.19-2.01
23/03/2026  CBA:  USD - 377.38-0.12 GBP - 500.59-4.35
23/03/2026  CBA:  EURO - 433.61-2.7
23/03/2026  CBA:  GOLD - 55358-476 SILVER - 878.07+32.13
Մրցույթ՝ «Նաիրիտի» վերագործարկման համար
14/11/2016 21:11
Կիսվել

Մրցույթ՝ «Նաիրիտի» վերագործարկման համար

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարում է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման  նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել հայտահրավերի պահանջներին բավարարող բոլոր կազմակերպությունները։

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերագործարկման հայտահրավեր.

Պատվիրատու՝  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

Սույն հրավերի նպատակն է Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ներգրավվել մասնավոր գործընկեր։

Նաիրիտ գործարանը հիմնադրվել է 1933թ.-ին:

1936թ.-ին գործարկվել է կալցիումի կարբիդի արտադրությունը՝ 20 հազար տոննա/տարի հզորությամբ,

1939թ.-ին գործարկվել են կաուստիկ սոդայի, քլորի և սինթետիկ աղաթթվի ստացման արտադրամասերը 7 հազար տոննա/տարի հզորությամբ (ըստ կաուստիկ սոդայի),

1940թ.-ին գործարկվել է կալցիումի կարբիդից ացետիլենի ստացման հենքով մոնովինիլացետիլենի, քլորոպրենի և քլորոպրենային կաուչուկների արտադրությունը 7 հազար տոննա/տարի հզորությամբ,

1942թ.-ին հզորությունը ըստ կաուչուկների հասցվել է մինչև 10 հազար տոննա/տարի,

1961թ.-ին հզորությունը ավելացվել է մինչև 45 հազար տոննա/տարի՝ ըստ կաուչուկների,

1964թ.-ին կաուստիկ սոդայի շոգեհանման արտադրամասի վերակառուցումը մինչև 66 հազար տոննա/տարի հզորության ավելացմամբ՝ ըստ 100%-նոց կաուստիկ սոդայի,

1965թ.-ին բնական գազից ացետիլենի ստացման արտադրության թողարկում,

1966-1970թթ.-ին մոնովինիլացետիլենի և քլորոպրենի ստացման արտադրամասերի վերակառուցում՝ հզորությունները հասցնելով մինչև 75 հազար տոննա/տարի, ըստ կաուչուկների,

1969թ.-ին բնական գազից ացետիլենի ստացման արտադրության հզորության բարձրացում մինչև 75 հազար տոննա/տարի՝ ապրանքային ացետիլենի հաշվարկով,

1970թ.-ին մոնոկարբոնային թթուների արտադրության թողարկումը 35,5 հազար տոննա/տարի հզորությամբ՝ ըստ քացախաթթվի,

1980թ.-ին բուտադիենից քլորոպրենի ստացման արտադրության թողարկում 75 հազար տոննա/տարի հզորությամբ,

1986թ.-ին շահագործման հանձնում նոր տեխնոլոգիայով կաուչուկների արտադրության՝ 50 հազար տոննա/տարի հզորությամբ,

1989թ.-ին էկոլոգիական նկատառումներով ՀՍՍՀ գերագույն խորհրդի որոշմամբ դադարեցվել է գործարանի աշխատանքը,

1990-1991թ. ՀՀ գերագույն խորհրդի որոշմամբ վերագործարկվել են սկզբում քլորի, այնուհետև մնացած արտարդրությունները,

1994թ.-ին վերագործարկվել է ացետիլենից քլորոպրենի ստացման արտադրությունը՝ 10 հազար տոննա/տարի հզորությամբ,

2010թ.-ին դադարեցվել է գարծարանի աշխատանքը և մինչ այժմ գործարանը գտնվում է կանգառի վիճակում:

Ներկայումս գործարանի կազմում ընդգրկված են հիմնական 5 արտադրություններ`

– ացետիլենի արտադրություն բնական գազից,

– քլորոպենի արտադրություն ացետիլենից և քլորոպենի արտադրություն բուտադիենից (դիվինիլ),

– կաուչուկների արտադրություն,

– քլորի և կաուստիկ սոդայի արտադրություն,

– մոնոկարբոնաթթուների (քացախաթթու, մրջնաթթու, պրոպիոնական թթու) արտադրություն,

– ինչպես նաև օժանդակ արտադրամասեր:

Ընկերության ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 160 հա, որից ք. Երևանում` 137,7 հա, ՀՀ Կոտայքի մարզ ք. Աբովյանում` 9,5 հա և ՀՀ Արարատի մարզ գ. Նորամարգում` 12,7 հա: Տարածքում տեղակայված են 443 շենքեր և շինություններ` 431 894 մ2 մակերսով, որից հիմնական արտադրական նշանակության` 265 250 մ2, օժանդակ նշանակության` 58 580 մ2, պահեստային տնտեսության` 49 648 մ2, վարչական-կենցաղային` 29 934 մ2, այլ շենքեր և շինություններ` 28 482 մ2:

Ընկերության ենթակառուցվածքներն ընդգրկում են՝

– թվով 53` 35/6/0,4 կՎ լարման ենթակայաններ,

– 6 և 35 կՎ լարման 156 կմ մայրուղային մալուխներ, որից 1,9 կմ օդային,

– 21 կմ խմելու ջրի մայրուղային խողովակաշարեր,

– 51,5 կմ տեխնիկական ջրի մայրուղային խողովակաշարեր,

– 9 կմ  13 մթն. և 25 մթն. ճնշման մայրուղային գոլորշատարեր,

– 3,2 կմ մայրուղային գազատար խողովակներ,

– 15,7 կմ անձրևահեղեղատար մայրուղային կոյուղագիծ,

– 7 կմ քիմիական աղտոտված հոսքաջրերի մայրուղային կոյուղագիծ,

– 14,8 կմ տնտեսական կենցաղային հոսքաջրերի մայրուղային կոյուղագիծ,

– 40,3 կմ մայրուղային աղաջրատարի խողովակագիծ,

– 16,4 կմ երկաթուղագիծ:

«Jacobs Consultancy» ընկերության կողմից 2012-2013թթ. Նաիրիտ գործարանում անցկացրած ուսումնասիրությունների հիման վրա կատարված գնահատականների համաձայն բուտադիենի հումքի հիման վրա քլորոպրենային կաուչուկների արտադրության վերագործարկումը կպահանջի շուրջ 160 մլն ԱՄՆ՝ 25 հազար տոննա և 216 մլն ԱՄՆ՝ 35 հազար տոննա:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշման համաձայն, Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով, հրավիրում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ /նամակ/, որին կարող է կցվել նաև Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նախնական ծրագիր։ 

Հետաքրքրված կազմակերպությունները՝ հետաքրքրության նամակին կից պետք է ներկայացնեն նաև այնպիսի փաստաթղթեր, որոնք կհաստատեն ընկերության/կամ նրա հիմնադիրների/ կողմից վերջին տաս տարում նմանատիպ ծրագրերի իրականացման փորձառությունը, ինչպես նաև ընկերության /կամ նրա հիմնադիրների/ վերջին երեք տարվա ֆինանսական հաշվետվությունները՝ հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը հաստատված աուդիտի եզրակացությամբ:

Հայտատուները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին՝

ա) վերջին տաս տարում հայտատուն կամ նրա հետ կապակցված անձը իրականացրել է առնվազն մեկ՝  60 մլն ԱՄՆ դոլար և ավելի համանման ծրագիր և

բ) վերջին երեք տարիների միջին տարեկան հասույթը կազմել է ոչ պակաս 100 մլն ԱՄՆ դոլար։

Սույն հրավերի պայմաններին բավարարող հետաքրքրված կազմակերպություններին կառաջարկվի երեք ամսում նախապատրաստել վերագործարկման ծրագիրը / Ծրագիր/։ Այդ նպատակով նրանց կընձեռվի հնարավորություն իրականացնել մանրամասն զննում, կտրամադրվի բոլոր առկա տեղեկատվությունը և առկա վերլուծությունները, կտրամադրվի գործուն և անկողմնակալ աջակցություն ծրագրի նախապատրաստման ընթացքում։

Ծրագիրը պետք է ներառի, բայց չսահմանափակվի հետևյալով՝

– իրացման շուկայի և լոգիստիկայի վերլուծություն, մրցակիցների, նրանց արտադրանքի գնի/որակի մասին տեղեկություններ,

– արտադրանքի միջազգային գների փոփոխության միտումների վերջին տարիների վերլուծություն, առաջիկա տարիների հնարավոր սցենարները,

– ներդրումների գնահատականը և ֆինանսավորման սխեման

– արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ և դրա բաղադրիչների գործոնային վերլուծություն,

– ֆինանսական հոսքերի կանխատեսումներ և շահութաբերության գնահատականներ,

– պետական մասնավոր գործընկերության շրջանակները և պայմանները, եթե այդպիսիք նախատեսվում են:

Հետաքրքրության հայտը /նամակ/ պետք է ներկայացնել ստորև նշված հասցեով՝ մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը, ժամը 1500-ն:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ

գլխավոր ճարտարագետ՝ Վյաչեսլավ Անանյան,

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրատունյաց 70, 

Հեռ./ֆաքս (010) 440 127, Էլ. փոստ: [email protected]

23/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.38
-0.12
Եվրո (EUR)
433.61
-2.7
Ռուբլի (RUR)
4.5924
+0.1032
Լարի (GEL)
138.77
-0.2
55358
-476
Արծաթ
878.07
+32.13