
Ամերիկացիները «սև ուրբաթի» ընթացքում 1.2 մլրդ են ծախսել սմարթֆոններ և թաբլեթներ գնելու համար
ԱՄՆ-ում Black Friday կամ Սև Ուրբաթ է կոչվում նոյեմբերի վերջին ուրբաթը, երբ ամբողջ երկրով մեկ խանութները մեծ զեղչեր են հայտարարում։
Adobe կորպորացիայի վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ այս տարվա Սև Ուրբաթի ընթացքում (նոյեմբերի 25) ամերիկացիները 1.2 մլրդ դոլար են ծախսել սմարթֆոններ և թաբլեթներ գնելու համար։ Վերանշյալ գումարից 1 մլրդ դոլարը բաժին է ընկել առցանց գնումներին։
Ընդհանուր առմամբ Սև Ուրբաթի ընթացքում կատարվել է 3.34 մլրդ դոլար առևտուր։