Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ռոստելեկոմն աջակցում է «Բարի ձմեռ պապ» նախագծին
09/12/2016 16:52
Կիսվել

Ռոստելեկոմն աջակցում է «Բարի ձմեռ պապ» նախագծին

Այսուհետ «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման բոլոր սրահներում հնարավոր կլինի թողնել նվեր և դառնալ Ձմեռ Պապ․ «Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի հետ համատեղ իրականացվող միջոցառումների արդյուքնում ԼՂՀ Մարտակերտի շրջանի ավելի քան 400 երեխաներ դեկտեմբերի վերջին կստանան Ձմեռ պապից խնդրած նվերը։

«Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագիրն ուղղված է ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող խոցելի խմբերի՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմամերձ գյուղերում բնակվող և հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին և իրականացվում է Ձմեռ պապին ուղղված նամակների միջոցով, որոնք տեղադրվում են www.santaclaus.am կայքում։ Կայքում տեղադրված նամակներին յուրաքանչյուրը կարող է պատասխանել՝ ուղարկելով նամակում նշված երեխայի նվերը «Բարի Ձմեռ Պապ» ծրագրին և դեկտեմբերի վերջին Ձմեռ պապն այն անձամբ կհանձնի նամակագիր երեխային։

Այսուհետ նվերների հավաքագրման գործընթացին միանում է նաև «Ռոստելեկոմ» ընկերությունը՝ ոչ միայն իր կողմից նվերներ տրամադրելով, այլ նաև հավաքագրելով նվերներ ՀՀ տարածքով սփռված վաճառքի և սպասարկման բոլոր սրահներում և փոխանցելով ծրագրի անձնակազմին։

Հիշեցնենք, որ 2015թ․ դեկտեմբերին «Բարի Ձմեռ Պապ» նախագծի հետ համագործակցության արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղանիս սահմանամերձ գյուղերի երեխաների նամակներին ի պատասխան Ռոստելեկոմի կողմից ուղարկվել էին պլանշետներ։

Ինչպես դառնալ Ձմեռ Պապ

«Բարի Ձմեռ Պապ» բարեգործական ծրագրի անձնակազմի կողմից արդեն իսկ կազմակերպվել է սահմանամերձ գյուղերի երեխաների նամակների հավաքագրումը՝ ուղղված Ձմեռ պապին։

Նամակները սկանավորվել և տեղադրվել են www.santaclaus.am կայքում, որտեղ և հնարավոր է դառնալ Ձմեռ պապ՝ հետևելով քայլերին՝

– Մուտք գործելով կայք՝ անհրաժեշտ է ընտրել մեկ կամ մի քանի երեխաների նամակներ՝ սեղմելով “Դառնալ Ձմեռ Պապ” կոճակը։
– Կոճակը սեղմելիս կբացվի տվյալների լրացման պատուհան, որը լրացնելով այցելուն հայտ է ներկայացնում համապատասխան նամակագրին նվիրատվություն կատարելու համար։
– Ծրագրի աշխատակիցները կապ կհաստատեն հայտ ներկայացրած անձի հետ և ստանալով համապատասխան նվերները՝ կհանձնեն ստացական, ինչպես նաև հնարավոր կլինի նվերը(ները) թողնել Ռոստելեկոմի մոտակա վաճառքի և սպասարկման սրահում։
– Նվերները, դեկտեմբերի վերջին օրերին ծրագրի ձմեռ պապերի և ձյունանուշների միջոցով, կփոխանցվեն հասցեատեր երեխաներին։

Հավելենք, որ նախագծի շնորհիվ Ձմեռ Պապ դառնալ կարող է յուրաքանչյուրը ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69